Աղի ավելցուկը կարող է երիկամներին անդառնալի վնաս հասցնել. MedicalXpress

22:21   26 փետրվարի, 2024

Հետազոտությունը ցույց է տվել, որ սննդին աղ ավելացնելը կարող է մեծացնել երիկամների քրոնիկ հիվանդության վտանգը, հաղորդում է MedicalXpress-ը։

Երիկամները պատասխանատու են օրգանիզմից նատրիումի հեռացման համար, իսկ նատրիումի ավելցուկը՝ կապված սննդակարգում ավելորդ աղի հետ, ոչ միայն բարձրացնում է արյան ճնշումը, այլև մեծացնում է երիկամների քրոնիկ հիվանդության վտանգը - երիկամների՝ արյունից թափոնները և տոքսինները զտելու ունակության նվազում:

Նատրիում կա շատ վերամշակված մթերքների և համեմունքների մեջ: Հետեւաբար, շատ հեշտ է շատ նատրիում ստանալ։ Պետք է կարդալ սննդի պիտակները և սահմանափակեք մաքուր աղի ընդունումն օրական մեկ թեյի գդալով կամ ավելի քիչ:

«Երբեմն դուք կարող եք կա՛մ դադարեցնել, կա՛մ վերացնել այն վնասը, որը տեղի է ունենում երիկամների քրոնիկ հիվանդության դեպքում: Որքան երկար շարունակվի այս գործընթացը, այնքան ավելի լուրջ է վնասը, այնքան քիչ հավանական է, որ երիկամներն առողջանան: Այս դեպքում հիվանդը կարող է դիալիզի կամ երիկամի փոխպատվաստման կարիք ունենալ»,- ասում է Mayo Clinic-ի նեֆրոլոգ Իվան Փորթեր II-ը:



© NEWS.am Medicine