Հայաստանում մարտի 1–ից մոտ 90 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. Ավանեսյան

13:46   14 մարտի, 2024

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգն օր-օլրի կարգավորվում է, քանի որ թե՛ դեղատոմս դուրս գրողները, թե՛ հիվանդները համակարգին սովորում են, ընտելանում են։ Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Արդեն 90 հազարից ավել այս օրերին էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը և միաժամանակ ներողություն խնդրեց քաղաքացիներից, քանի որ ցանկացած համակարգի ներդնելուց որոշակի ժամանակ է պետք, որպեսզի բոլոր օղակները համահունչ աշխատեն:

«Բոլոր օղակների աշխատողները փորձում են սահուն կազմակերպել աշխատանքները: Մի քանի օրից կարծում եմ՝ խնդիրները շատ ավելի սպառված կլինեն»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք` մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։

2025 թվականի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անուն դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։



© NEWS.am Medicine