Կյանքի տեւողությունն ամբողջ աշխարհում նվազել է 1,6 տարով. The Lancet

22:33   15 մարտի, 2024

ԱՄՆ առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի (IHME) մասնագետները բացահայտել են COVID-19 համավարակի հետեւանքները ողջ աշխարհի բնակչության վրա։ The Lancet ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ վարակի տարածումը հանգեցրել է այն բանին, որ կյանքի միջին տեւողությունը կրճատվել է 1,6 տարով 2020-2021թթ. ընթացքում։

Ինչպես գրել են հեղինակները, կյանքի սպասվող տեւողությունը կրճատվել է բոլոր ոսումնասիրված երկրների եւ տարածքների (ընդամենը 204) 84 տոկոսում, ինչը վկայում է նոր վիուսների կործանարար պոտենցիալ ազդեցության մասին։ Երկու տարում մահացության մակարդակը 15-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում ավելացել է 22 տոկոսով տղամարդկանց եւ 17 տոկոսով՝ կանանց համար։ Ընդ որում՝ Մեխիկոն, Պերուն եւ Բոլիվիան այն տեղերից են, որտեղ կյանքի ակնկալվող տեւողությունը նվազել է ամենից շատ։

Սակայն, չնայած համավարակին, մարդիկ նախկինի պես ապրում են շատ ավելի երկար, քան մինչ այժմ։ 1950-2021թթ. կյանքի ակնկալվող միջին տեւողությունը ավելացել է 23 տարով՝ 49-ից հասնելով 72 տարեկանի։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, թե ինչպես է հարուստ շատ երկրների բնակչությունը (որը ծերացող է) սկսել կրճատվել, այն դեպքում, երբ ոչ այնքան հարուստ երկրներում այն շարունակում է ավելանալ։ Գիտնականների խոսքով՝ այդ դինամիկան կհանգեցնի աննախադեպ սոցիալական, տնտեսական եւ քաղաքական խնդիրների, ինչպիսին է աշխատուժի անբավարարությունը այն շրջաններում, որտեղ երիտասարդ բնակչությունը կրճատվում է, եւ ռեսուրսների անբավարարության այն տեղերում, որտեղ բնակչության թվաքանակը շարունակում է արագ ավելանալ։



© NEWS.am Medicine