Ռուսաստանցի բժիշկները հեռացրել են երեխայի խռիկները

18:05   18 մարտի, 2024

Վիդնովի կլինիկական հիվանդանոցի բժիշկները վիրահատել են հազվադեպ պաթոլոգիա ունեցող անչափահասին. չորս տարեկան տղան խռիկներ ուներ պարանոցին։ Այս մասին տեղեկացրել են բուժհաստատության մամուլի ծառայությունում։

Բժիշկների խոսքով՝ նման բնածին արատը հեռացվում է միայն վիրաբուժական ճանապարհով։ Անհրաժեշտ զննումներից հետո պացիենտին վիրահատել են, վիրահատությունը տեւել է մի քանի ժամ եւ հաջող է անցել։

«Վիրահատության ժամանակ հայտնաբերվել է աղեղնաձեւ ոսկրային կառուցվածք։ Դա շատ հազվադեպ անոմալիա է՝ խռիկների աղեղի ռուդիմենտ»,- ասել է հիվանդանոցի մանկական վիրաբուժության բաժնի ղեկավար Վիկտորյա Ժիրոնկինան։

Միջամտությունից հետո երեխան իրեն լավ է զգում, նրան արդեն տուն են ուղարկել։



© NEWS.am Medicine