Այսուհետ «Էրեբունի» ԲԿ-ում հնարավոր է ուլտրաձայնային հետազոտություն անցնել նաև ոչ աշխատանքային ժամերին

16:55   21 մարտի, 2024

Այսուհետ «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կանանց առողջության կենտրոնում հնարավոր է ուլտրաձայնային հետազոտություն անցնել նաև ոչ աշխատանքային ժամերին։ Այս մասին տեղեկացնում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջը:

Այսպիսով՝ աշխատանքային օրվա ավարտից հետո ժամը 18.00-ից 22.00-ը և ոչ աշխատանքային օրերին ժամը 9․00-ից 18.00-ը, ծննդատան առաջատար մասնագետները ուլտրաձայնային հետազոտություններ կիրականացնեն։

Հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել (010) 47 10 00 հեռախոսահամարով։



© NEWS.am Medicine