Վիրաբույժներն առաջին անգամ հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել մարդուն

22:23   21 մարտի, 2024

Բոստոնի Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի վիրաբույժները աշխարհում առաջին անգամ հաջողությամբ գենետիկորեն ձևափոխված խոզից երիկամ են փոխպատվաստել կենդանի մարդու: Այս մասին գրում է The Boston Globe-ը։

Մասաչուսեթս նահանգի Ուեյմութ քաղաքից 62-ամյա Ռիչարդ Սլեյմանը, ով տառապում էր երիկամների վերջին փուլի հիվանդությամբ, չորս ժամ շարունակ վիրահատվել էր։

Հիվանդանոցից հայտնել են, որ հիվանդն ապաքինվում է և շուտով դուրս կգրվի:

Ակնկալվում է, որ փոխպատվաստման ոլորտում այս բեկման շնորհիվ ապագայում օրգանների փոխարինման կարիք ունեցող հիվանդները կկարողանան դրանք ստանալ հատուկ բուծված գենետիկորեն ձևափոխված խոզերից։



© NEWS.am Medicine