Հայաստանում մեկնարկել է կեսարյան հատումների աճի դադարեցմանն ու նվազեցմանն ուղղված հնգամյա ծրագիրը (վիդեո)

12:03   1 ապրիլի, 2024

Վերջին 10 տարում կեսարյան հատումների թիվը Հայաստանում կրկնապատկվել է` հասնելով 37,7 տոկոսի, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ կեսարյան հատումը ամենաշատ արյան կորստով վիրահատություններից մեկն է:

Աշխարհում այս վիրահատության միայն 10 տոկոսն է արվում ծննդկանի կամ երեխայի կյանքը փրկելու համար, մնացած բոլոր դեպքերում կարելի էր խուսափել վիրահատությունից:

Կեսարյան հատումների թիվը կրճատելու համար առողջապահության նախարարությունը մեկնարկել է կեսարյան հատումների աճի դադարեցմանն ու նվազեցմանն ուղղված հնգամյա ծրագիր։



© NEWS.am Medicine