Երևանում մարտին Արցախից տեղահանված ընտանիքներում 33 երեխա է ծնվել, որից 23-ը՝ տղա. քաղաքապետարան

13:04   8 ապրիլի, 2024

Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում մարտին ծնվել է 33 երեխա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ արցախցիների ընտանիքներում լույս աշխարհ է եկել 23 տղա և 10 աղջիկ։

Նշենք, որ մարտին Երևանում ծնվել է ընդհանուր առմամբ 1655 երեխա՝ 874 տղա և 781 աղջիկ: Ընդ որում, ընտանիքներից մեկում գրանցվել է 9-րդ երեխայի ծնունդը։

Մայրաքաղաքում մարտին մահացել է 597 մարդ, բնակչության բնական աճը 0,8 տոկոս է կազմել:



© NEWS.am Medicine