Հղիությունը կարող է արագացնել կանանց կենսաբանական ծերացումը. PNAS

23:25   9 ապրիլի, 2024

Կոլումբիայի համալսարանի Mailman School of Public Health-ի գիտնականները պարզել են, որ բարձր պտղաբերությունը և հղիությունը կարող են բացասական կողմնակի ազդեցություններ ունենալ կանանց առողջության վրա և արագացնել ծերացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 1735 երիտասարդ տղամարդ և կին: Հետազոտողները հետևել են մասնակիցների կենսաբանական ծերացման գործընթացին՝ վերլուծելով նրանց էպիգենետիկ ժամացույցների ժամանակը: Էպիգենետիկ ժամացույցը ԴՆԹ մարկերների շարք է, որը կարող է որոշել հյուսվածքի կամ օրգանի կենսաբանական տարիքը: Արդյունքները ցույց են տվել, որ երբևէ հղիացած կանանց մոտ կենսաբանական ծերությունն ընթանում է արագացված տեմպերով։ Սա հատկապես հստակ երևում էր բարձր պտղաբերություն ունեցող երիտասարդ մասնակիցների մոտ:

Հղիության և կենսաբանական ծերացման միջև կապը պահպանվում էր նույնիսկ տարբեր այլ գործոնների, ինչպես սոցիալ-տնտեսական կարգավիճակը և անառողջ սովորությունները վերահսկելուց հետո: Նշվում է, որ երեխա ունեցող արական սուբյեկտների մոտ էպիգենետիկ ժամացույցի արագացում չի նկատվել։ Գիտնականների կարծիքով, սա նաև հաստատում է, որ ծերացումը կարող է արագանալ հղիության և կրծքով կերակրման, այլ ոչ թե որևէ սոցիոմշակութային գործոնների կամ երեխային խնամելու անհրաժեշտության պատճառով:



© NEWS.am Medicine