18:19 10 ապրիլի, 2024Հայաստանում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել առաջնային օղակի աշխատողների աշխատավարձերի մասով.
Դրա մասին ապրիլի 10-ին՝ Ազգային ժողովի նիստում՝ կառավարության հարցուպատասխանի ժամին պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ընդգծել է, որ 2023 թվականին Առողջապահության նախարարությունը վերանայել է բոնուսային աշխատավարձի համակարգը։ նախարարը նշել է, որ աշխատանքի դիմաց վճարումների տեսքով, խրախուսանքների միջոցով նախարարությունը փորձում է նպաստել կլինիկաների և ամբուլատորիաների սպասարկման որակի բարձրացմանը
Ավանեսյանը նշել է, որ բոնուսային համակարգում ընդգրկվել են նաև գյուղական ամբուլատորիաներում աշխատող մանկաբարձները։ Ներկայում Առողջապահության նախարարությունը նախատեսում է վերանայել դպրոցների բուժքույրերի աշխատավարձերը, ինչպես նաև նրանց պարտականությունները։ Նրանց մատուցած ծառայությունների որակը, ըստ նախարարի, պետք է էապես բարձրանա։
Ավանեսյանը, սակայն, թվեր չի ներկայացրել: