Հայաստանում 2023թ. մայրական մահացությունը նվազել է 11 տոկոսով. նախարար

12:53   11 ապրիլի, 2024

Հայաստանում 2023թ. գրանցվել է մայրական մահերի 11 տոկոս կրճատում։ Այս մասին ապրիլի 11-ին խորհրդարանում Կառավարության 2023 թվականի 5-ամյա ծրագրի (2021-2026) կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Անցած տարի, նրա խոսքով, գրանցվել է 4 մահ 2022թ. 8 մահերի համեմատ։ «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք այս դրական միտումը»,- ասել է Ավանեսյանը։

Մանկական մահացության ցուցանիշների բարելավում, սակայն, այդպես էլ չի գրանցվել։ «Ձեռնարկվում են խնդիրը գնահատելու փորձեր եւ թե ինչու չի գրանցվել ակնկալվող արդյունքը»,- տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչը։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր 0-5 տարեկանում մանկական մահացությունը  կրճատելու համար։



© NEWS.am Medicine