Բարեգործական համերգ՝ 3–ամյա Սեւակի կոխլեար իմպլանտացիայի համար

20:10   8 հոկտեմբերի, 2014

Այս տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի հոկտեմբերի 11-ի համերգը նվիրված կլինի Հայաստանում խխունջային ներպատվաստման 10-ամյակին:

Լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող Էռնստ Լենհարդի անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ համերգի ողջ հասույթը կօգտագործվի լսողության հնարավորությունից զրկված հայաստանցի փոքրիկներից մեկին` Կոտայք գյուղի բնակիչ 3-ամյա Սեւակ Ղազարյանին վիրահատելու համար: Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնեցին Լենհարդի անվան հիմնադրամից։

Սեւակն անհապաղ խխունջային ներապատվաստման (կոխլեար իմպլանտացիա) կարիք ունի, եւ հիմնադրամը, խմպլանտի, վիրահատության եւ հետվիրահատական աշխատանքների համար անհրաժեշտ գումարը հավաքագրելու նպատակով առաջարկում է 300 Պրեմիում դասի «բարեգործական տոմս» 47 000 ՀՀ դրամ արժողությամբ: Համերգասրահի մյուս բոլոր տոմսերը վաճառվում են 1-7 հազարական դրամով:

«Համերգի տոմսը ոչ միայն դասական երաժշտության հրաշալի երեկո անցկացնելու, այլեւ այս կենսական նշանակության գործում սեփական ներդրումն ունենալու հնարավորություն է», – ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համատեղ ջանքերով:

Սեւակին կարելի է աջակցել նաեւ առանց համերգին մասնակցելու։ Ձեր հանգանակությունները կարող եք ւողարկել հետեւյալ հաշվեհամարներին՝

Ամերիաբանկ

AMD 1570020931340100,

USD 1570020931340101,

EUR 1570020931340146,

RUB 1570020931340158,

CHF 1570020931340106:



© NEWS.am Medicine