COVID-19 համավարակը հանգեցրել է ԱՄՆ տարեց բնակիչների սոցիալական մեկուսացմանը

19:09   14 ապրիլի, 2024

COVID-19 համավարակի պատճառով սահմանված կարանտինի հետևանքով  ամերիկացի բազմաթիվ թոշակառուներ հայտնվել են սոցիալական մեկուսացման մեջ։

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանցից շատերը դեռևս լիովին չեն վերադարձել հասարակություն։

Այս աշխատանքի արդյունքները հրապարակվել են Wellbeing, Space and Society ամսագրում։

Հետազոտողները պարզել են, որ տարեցների կեսից ավելին դեռ ավելի շատ ժամանակ է անցկացնում տանը և ավելի քիչ է շփվում, չնայած նրան, որ համավարակն անցել է:

Արդյունքները ցույց են տվել, որ վարակվելու վախը և մարդկանց միջև աճող թշնամական փոխհարաբերությունների մտահոգությունը տարեց մարդկանց սոցիալական կյանքից հրաժարվելու հիմնական պատճառներն են:

Հետազոտությունն անցկացնելու համար մասնագետները հարցեր են տվել  55 տարեկանից բարձր գրեթե 7000 մարդու՝ ԱՄՆ բոլոր 50 նահանգներից:

Հետազոտության մասնակիցների մոտ 60%-ն ասել է, որ համավարակից հետո իրենք ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը:

Միևնույն ժամանակ, ըստ հարցման, հարցվածների 75%-ը նշել է, որ սկսել է ավելի հազվադեպ ճաշել դրսում, իսկ 62%-ը՝ այցելել  մշակութային և գեղարվեստական հաստատություններ: Հարցվածների կեսից ավելին ասել է, որ հաճախում է եկեղեցի կամ մարզադահլիճ ավելի հազվադեպ, քան մինչ համավարակը:

Հետազոտության հեղինակների կարծիքով, այս միտումը կարող է նույնիսկ խորացնել հասարակության աճող բևեռացումը։



© NEWS.am Medicine