Daily Mail. Պանիրը խթանում է թքարտադրությունը, որն ատամները պաշտպանում է կարիեսից

11:56   22 ապրիլի, 2024

Պանիրը և այլ կաթնամթերքները ծամելիս խթանում են թքարտադրությունը, որը կարող է չեզոքացնել ատամների թթվայնությունը և կանխել կարիեսի զարգացումը։ Այս մասին Daily Mail-ին ասել է բրիտանացի բժիշկ Մայքլ Մոսլին։

Բժիշկը բացատրել է, որ պանիրը, կաթը և մածունը հարուստ են կալցիումով։ Այն մասնակցում է բերանի խոռոչի հիմնաթթվային հավասարակշռության պահպանմանը և դրականորեն ազդում ատամների վրա՝ ապահովելով կարիեսի կանխարգելումը։ Բացի այդ, կաթնամթերքը (հատկապես պանիրը) ծամելիս ակտիվացնում է թքարտադրությունը։

Ըստ բժշկի, թուքը չեզոքացնում է թթուներն ու ալկալիները, որոնք կարող են բացասաբար ազդել ատամների վիճակի վրա։ Սովորաբար ատամների մակերեսի թթվայնությունը փոխվում է ամեն ուտելուց հետո։ Սակայն, թթվայնությունը չափից շատ լինելուց կարիես է առաջանում: Պանիրը նորմալացնում է  բերանի խոռոչի միջավայրի ջրածնային ցուցանիշը (pH), ինչը թույլ է տալիս խուսափել էմալի քայքայումից և կարիեսային խոռոչների ձևավորումից։

Բժիշկը նշել է, որ հատկապես օգտակար կլինի պանիրն ուտել քաղցրեղենից հետո։ Բանն այն է, որ շաքարը նպաստում է բերանի խոռոչում թթվայնություն առաջացնող մանրէների առաջացմանը։





© NEWS.am Medicine