Թվային մտածողությունը դառնում է աշխատաոճ՝ կայացավ «Թվային առողջապահություն Հայաստան» համաժողովը

21:44   29 հունիսի, 2024

Հունիսի 29-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում, «Ավետիս» առողջապահության ինֆորմատիկ կրթական ծրագրի շրջանակներում կայացավ «Թվային առողջապահություն Հայաստան»  ամենամյա համաժողովը:

Հայաստանում Թվային առողջապահության ներդրման հաջողությունների ու խնդիրների քննարկմանը նվիրված համաժողովի բացումն ազդարարեցին ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱԱԻ-ի Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը և «Ավետիս» առողջապահության ինֆորմատիկ կրթական ծրագրի տնօրեն Արմինե Լուլեջյանը։

449342367_872165651605860_1679945329001373004_n.jpg (127 KB)

Բուժաշխատողի լիցենզիայի հայտից մինչև պացիենտին մատուցվող ծառայություններ՝ առողջապահական համակարգի բոլոր օղակների թվայնացման նպատակը քաղաքացուն որակյալ ծառայություններ, բուժաշխատողին թվային արդյունավետ գործիքներ տալն է: Իսկ այդ ամենի արդյունքում ստեղծվում է վերլուծություններ ու կանխատեսումներ անելու լայն հնարավորություն, ինչը կարևոր նախապայման է մշտապես կատարելագործվելու ճանապարհին:

449457049_872165491605876_8752050489766460171_n.jpg (227 KB)

Թվային առողջապահություն Հայաստան» ամենամյա համաժողովն ընթացավ «Ավետիս» առողջապահության ինֆորմատիկ կրթական ծրագրի մասնակիցների ելույթներով, որոնցում ներկայացվեցին ոլորտի տեխնոլոգիական նորարարություններն ու հետագա քայլերի տեսլականը: Ի դեպ, մեր երկրի ձեռքբերումներն այս ոլորտում մինչ օրս ներկայացվել են մի շարք միջազգային հարթակներում՝ արժանանալով բարձր գնահատականի: Այսօր արդեն հայ բուժաշխատողների շրջանում թվային մտածողությունը դառնում է աշխատաոճ՝ խթանելով գործընկերային համագործակցությանն ու առողջապահության ոլորտի համապարփակ զարգացմանը:

449457782_872165498272542_1605545032600003532_n.jpg (385 KB)

 



© NEWS.am Medicine