Մոր ճարպակալումը նորածնի հանկարծակի մահվան պատճառ կարող է դառնալ. JAMA Pediatrics

10:37   31 հուլիսի, 2024

Արհեստական ​​բանականության կլինիկական հետազոտությունների լաբորատորիայի ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ մոր ճարպակալումն առնչվում  է Նորածինների հանկարծակի մահվան համախտանիշի (SIDS) վտանգին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics բժշկագիտական հանդեսում:

SIDS-ի (Նորածինների հանկարծակի մահվան համախտանիշ) ռիսկի գործոններն են՝ որովայնի վրա քնելը, կրծքով կերակրման կարճ ժամանակահատվածները և մոր ծխելու սովորությունը: Գիտնականները նշել են, որ վերջին տարիներին ծխող մայրերի թիվը նվազել է, փոխարենն ավելացել է մայրերի՝ ճարպակալից տառապելու դեպքերը։ Նոր գիտական ​​աշխատանքի շրջաանակում գիտնականները կենտրոնացել են վերոնշյալ վիճակի և SIDS-ի միջև կապ գտնելու որոնումների վրա:

Արհեստական բանականության կլինիկական հետազոտությունների լաբորատորիայի հետազոտողները վերլուծել են 2015-2019 թվականներին ԱՄՆ-ում ծնված գրեթե 18 միլիոն նորածինների բժշկական տվյալների մի ամբողջ շարք: Նորածիններից 16 հազար 545-ը հանկարծամահ է եղել:

Վերլուծությունը ցույց է տվել, որ եթե մայրը թերքաշ է, նորածնի հանկարծակի մահվան համախտանիշի վտանգը փոքր է, մինչդեռ մարմնի զանգվածի բարձր ինդեքսն ուղղակի  պայմանավորված է կյանքի առաջին տարում երեխայի մահվան հավանականությամբ: Առաջին աստիճանի ճարպակալման դեպքում SIDS-ի հավանականությունը կազմում էր 10%, իսկ երրորդ աստիճանի ճարպակալման դեպքում՝ արդեն 39%: Գիտնականները գնահատել են, որ ընդհանուր առմամբ, նորածնի հանկարծակի մահվան համախտանիշի բոլոր դեպքերի մոտավորապես 5,4%-ը մոր ավելորդ քաշով է պայմանավորված:



© NEWS.am Medicine