ՀՀ-ում՝ 15-44 տարեկան կանանց շրջանում, արգանդի պարանոցի քաղցկեղն իր տարածվածությամբ 2-րդ տեղում է

12:02   31 հուլիսի, 2024

Մարդկանց շուրջ 85%-ը կյանքի ընթացքում վարակվում է մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) որևէ տեսակով։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում 15-44 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ՄՊՎ-ն է, իր տարածվածությամբ երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո։

«Առողջ լինելը քո ընտրությունն է, պատվաստվի՛ր այսօր»,- ասվում է հաղորդագրությունում:



© NEWS.am Medicine