Չինացու արյունը կաթնականաչ է դարձել՝ ալկոհոլի չափից ավելի օգտագործման պատճառով. World of Buzz

23:06   8 օգոստոսի, 2024

Չինաստանում տղամարդու արյունը կաթնականաչ է դարձել՝ ալկոհոլի հաճախակի օգտագործման հետևանքով, գրում է World of Buzz-ը։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Չեն ազգանունով 36-ամյա տղամարդը բժշկի է դիմել, երբ նրա մաշկն ու աչքերը դեղնել են։ Բացի դրանից, հիվանդին անհանգստացնում էին հաճախակի փսխումները և ծանր շնչառությունը: Չինացուն ախտորոշելուց առաջ բժիշկը նրանից արյան անալիզ է վերցրել ու զարմացել՝ այն կաթնականաչ էր։

Հետազոտությունը ցույց է տվել, որ Չենի մոտ սուր հեպատիտի հետևանքով առաջացել է դեղնախտ, ինչպես նաև ալկոհոլի հաճախակի օգտագործման հետևանքով՝ լյարդի հիվանդություն: Բժիշկները կարծում են, որ տղամարդու արյունն այս գույնն է ստացել հենց այս օրգանին առնչվող խնդիրների պատճառով։

Չենը խոստացել է, որ ինքն այլևս շատ ոգելից չի օգտագործի:



© NEWS.am Medicine