12:23 20 օգոստոսի, 2024Քաղցկեղի աքիլլեսյան գարշապարի վրա ազդեցության համար, չվնասելով առողջ հյուսվածքները, կարեւոր է նեոհակագենային պատվաստանյութերի ստեղծումը։
Տյանցզինի օդանավակայանի ուռուցքաբանական հիվանդանոցի բջջային կենսատեխնոլոգիայի լաբորատորիան, տորակալ ուռուցքաբանության բաժինը եւ Քաղցկեցի կլինիկական հետազոտությունների ազգային կենտրոնը, Հայհեի սինթետիկ կենսաբանության լաբորատորիան կատարել են նեոհակագենային հակաքաղցկեղային պատվաստանյութի ուսումնասիրություն։
Cancer Biology & Medicine ամսագրում հրապարակված աշխատանքը խոստանում է լույս սփռել քացկեղի իմունաթերապիայի հետագա ուղու վրա՝ հատուկ ուշադրություն հատկացնելով քաղցկեղային բջիջների հետ իմունային համակարգի փոխգործակցությանը։ Այս հետազոտությունը նկարագրում է նեոհակագենային պատվաստանյութերը, որոնք լույսի շող են քաղցկեղի անհատականացված թերապիայում։
Այդ պատվաստանյութերը հատուկ մշակվել են մուտացիաների դեմ պայքարի համար, որոնք բնորոշ են քաղցկեղի բջիջներին, որոնք ի հայտ են գալիս գենոմի բարդ սեքվենավորման, կենսաինֆորմատիկայի եւ արհեստական բանականության համակարգերի օգնությամբ։
Հետազոտությունը բացահայտում է մանրակրկիտ պրոցես՝ սկսած նեոհակագենների նույնականացումից մինչեւ պատվաստանյութերի կազմում՝ նախատեսված իմունագենության բարձրացման համար։
Վաղ կլինիկական փորձարկումները ցուցադրել են պատվաստանյութերի՝ կայուն իմունային պատասխան առաջացնելու ունակությունը, ինչը կարող է հանգեցնել ուռուցքի ռեգրեսիայի եւ քաղցկեղի երկարատեւ վերահսկման։
Պատվաստանյութերի անվտանգությունը, արդյունավետությունը եւ կայուն իմունային արձագանքներ առաջացնելու ունակությունը հատկապես հիանալի են եւ նոր դարաշրջան կարող են բացել քաղցկեղի իմունաթերապիայում։ Գիտնականների կարծիքով՝ այս հետազոտությունը ոչ միայն խորացնում է իմունային համակարգի դերի ընկալումը քաղցկեղի բուժման հարցում, այլեւ ստեղծում է նախադեպ ապագա անհատականացված բժշկության համար։