Գիտնականներն իմացել են երաժշտական-շարժողական թերապիայի օգուտների մասին ուղեղի կաթվածից հետո վերականգնման ընթացքում

18:40   22 օգոստոսի, 2024

Երաժշտական-շարժողական թերապիան, որը հայտնի է որպես Ռոնի Գարդիների եղանակ, կարող է նպաստել ուղեղի կաթվածից և ուղեղի այլ հիվանդություններից հետո վերականգնմանը:

Սրանք Գյոթեբորգի համալսարանի անցկացրած հետազոտության արդյունքներն են։ Ռոնի Գարդիների եղանակը մշակվել և անվանվել է 1932 թվականին ծնված նշանավոր շվեդա-ամերիկյան ջազ խմբի բախագործիքահար Ռոնալդ «Ռոնի» Գարդիների անունով:

Այս եղանակը կիրառվում է Շվեդիայում և արտերկրում վերականգնողական գործընթացում, սակայն այս եղանակի կիրառման դեպքում ֆունկցիոնալ բարելավման առնչությամբ առ այսօր որևէ համակողմանի գիտական ​​ակնարկ չի եղել, ինչպես նաև նրա մասին՝ ինչպես են այն ընկալում հրահանգիչներն ու մասնակիցները:

Disability and Rehabilitation հանդեսում հրապարակված ակնարկն ամփոփում է այն նպատակները, որոնց համար առողջապահության ոլորտում կիրառվում է Ռոնի Գարդիների եղանակը: Հետազոտությունը միաժամանակ ուսումնասիրում է եղանակի պոտենցիալ առավելությունները:

Եղանակը հիմնված է ռիթմի և շարժումների վրա, մասնավորապես՝ ոտքերը ծափ տալն ու ոտքերով դոփելը, ինչպես նաև երկգույն նոտաների համակարգին, որի դեպքում մարմնի ձախ կողմը կարմիր նոտաներ է վերարտադրում, իսկ աջ կողմը՝ կապույտ, մինչդեռ բերանը ռիթմիկ հնչյուններ է արձակում։ Միաժամանակ շատ բաներ են ստուգվում. շարժողական հմտությունները, ռիթմի զգացումը, երկու առաջադրանք կատարելու ունակությունը, ներդաշնակվածությունը, հիշողությունը, տոկունությունն ու այլևայլ բաներ:

Ըստ ընթացիկ հետազոտական ակնարկի, որի նպատակն այս ոլորտում նախորդ հրապարակումների արդյունքների վերանայումն է, ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով, պարզվում է՝ Ռոնի Գարդիների եղանակը ավանդական նյարդաբանական վերականգնման ասպարեզում կարող է արժեքավոր լրացում դառնալ:



© NEWS.am Medicine