Կրծքով կերակրելու մասին առասպելները. ի՞նչ պետք է իմանալ դրա մասին

01:32   25 օգոստոսի, 2024

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում իշխանություններին, հասարակությանը և բժիշկներին ամբողջ աշխարհում ուժեղացնել աջակցությունը կրծքով կերակրող մայրերին: Սա ենթադրում է կրծքով կերակրման համար բարենպաստ ազգային առողջապահական համակարգերի ստեղծում, կանանց կրծքով կերակրելու իրավունքի հարգում ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում և  հանրային աջակցության խթանում, հաղորդում է BBC-ն:

Կրծքով կերակրելու վերաբերյալ բազմաթիվ առասպելներ կան, որոնք կարող են հետ կանգնեցնել  կանանց կրծքով կերակրելուց: Այս առասպելներից ամենատարածվածները քննարկելու և հերքելու խնդրանքով դիմել ենք երկու փորձագետի՝ Ալիստեր Սաթքլիֆին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի ընդհանուր մանկաբուժության պրոֆեսորին, և Կատրիոնա Ուեյթին՝ Լիվերպուլի համալսարանի կլինիկական դեղաբանության և գլոբալ առողջության պրոֆեսորին, որը նաև դասավանդում է Մակերերի համալսարանում։

Պրոֆեսոր Ուեյթ. Դժվար է միանշանակ պատասխան տալ, քանի որ սկզբնական անհարմարավետությունը լիովին նորմալ է, և պտուկները սկզբում կարող են ցավել: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, կրծքով կերակրելը չպետք է ուժեղ ցավ կամ զգալի անհարմարավետություն առաջացնի:

Տհաճ զգացողությունը վկայություն է, որ պտուկները ամենայն հավանականությամբ վարակված են, կամ գուցե երեխան ճիշտ չի բռնում կուրծքը:

Եթե ​​կերակրումը  ուժեղ ցավ և անհարմարություն է առաջացնում, ապա դա բժշկի, բուժքրոջ կամ մանկաբարձի հետ խորհրդակցելու պատճառ է:

Պրոֆեսոր Սաթքլիֆ. Կրծքով կերակրելը  բարենպաստ է երեխայի և մոր առողջության համար:  

Ամենաակնհայտը երեխայի սնունդն է։ Բացի այդ, երեխայի կողմից կուրծքը ծծելն օգնում է արգանդի կրճատման  ակտիվացմանը մոր օրգանիզմում և օգնում է կանխել կամ դանդաղեցնել հետծննդյան արգանդային արյունահոսությունը:

Բացի այդ, ծննդաբերումից հետո առաջին մի քանի օրերին մոր օրգանիզմն արտադրում է հատուկ նյութ՝ խեժ: Այն շատ հարուստ է սպիտակուցներով, և հենց դրանից է սկսվում լակտացիան։

Պրոֆեսոր Ուեյթ. Արդյո՞ք դեղամիջոցներն անվտանգ են երեխայի համար: Սա սովորաբար առաջին հարցն է, որ մայրն իրեն տալիս է աշխարհի ցանկացած կետում: Իրոք, շատ դեղամիջոցներ երեխայի օրգանիզմ են մտնում կրծքի կաթի միջոցով, թեև շատ փոքր խտությամբ: Հետևաբար, երբ բժիշկը նշանակում է այս կամ այն ​​դեղամիջոցը, հարցրեք նրան, թե արդյոք դա համատեղելի է կրծքով կերակրման հետ, ամենայն հավանականությամբ, այն անվտանգ կլինի երեխայի համար:

Երեխային առողջ մայր է անհրաժեշտ։ Ամենատարածված դեղամիջոցներից շատերը՝ հակաբորբոքային դեղեր, հակադեպրեսանտներ, ցավազրկողներ, ընդհանուր առմամբ, կարելի է ընդունել կրծքով կերակրելիս:

Կրծքով կերակրման հետ անհամատեղելի դեղամիջոցներն իրականում քիչ են: Որպես կանոն, դրանք նախատեսված են շատ կոնկրետ լուրջ հիվանդությունների բուժման համար, ինչպիսին է քաղցկեղն է: Կան այլ դեղամիջոցներ, որոնք պահանջում են մանրակրկիտ դիտարկել դրա օգտագործման ռիսկերն ու օգուտները:  

Պետք է զգույշ լինել մրսածության և գրիպի դեմ առանց դեղատոմսի դեղերի դեպքում, ինչպիսին, օրինակ անոթասեղմող դեղամիջոցներն են, քանի որ դրանք կարող են նվազեցնել  կաթի քանակությունը: Պետք է նաև խուսափել դեղաբույսերից և դրանց վրա հիմնված դեղամիջոցներից, քանի որ երբեք չեք կարող հստակ իմանալ, թե կոնկրետ ինչ է ներառված դրանց բաղադրության մեջ։ Բացի այդ, դրանցից շատերի ազդեցությունը պատշաճ կերպով չի ուսումնասիրվել։

Պրոֆեսոր Ուեյթ. Չկան մթերքներ, որոնք մայրը չպետք է ուտի կրծքով կերակրելիս:

Այդուհանդերձ, կրծքի կաթի համն ու ճշգրիտ բաղադրությունը իսկապես կախված է ձեր սննդակարգից:

Որոշ դեպքերում կինը կարող է նկատել որոշակի օրինաչափություն: Օրինակ՝ երեխաներիցս մեկին կրծքով կերակրելիս նկատեցի, որ երեխան դյուրագրգիռ է դառնում, եթե նարնջի հյութ եմ խմել կամ ցիտրուսային մրգեր եմ կերել։

Պրոֆեսոր Ուեյթ. Այստեղ ոչ մի խիստ կանոն չկա: Սակայն կրծքի կաթի արտադրությունը հիմնականում կարգավորվում է «պահանջարկով»:

Կնոջ օրգանիզմը շատ հետաքրքիր է կառուցված․ այն միշտ արտադրում է կոնկրետ երեխայի համար ճիշտ այնքան կաթ, որքան անհրաժեշտ է:

Երբ երեխան ծծում է կուրծքը, դա խթանում է մոր օրգանիզմը հատուկ հորմոն արտադրելուն, որն էլ իր հերթին խթանում է անհրաժեշտ քանակությամբ կաթի արտադրությունը: Ուստի տարբերություն չկա  կրծքով կերակրում եք փոքրիկ նորածնին, իսկական հսկային կամ երկվորյակներին․ միևնույնն է, ձեր օրգանիզմը բավականաչափ կաթ կարտադրի:

Եթե ​​ձեր երեխային կաթնախառնուրդ եք տալիս, այս հետադարձ կապի շղթան խախտվում է: Մայրական օրգանիզմը բավարար ազդանշաններ չի ստանում, որ երեխային ավելի շատ կաթ է հարկավոր:

Հետևաբար, եթե կաթի քանակի հետ կապված խնդիրների պատճառով դուք սկսում եք երեխայի կերակրումը լրացնել կաթնախառնուրդով, ապա խնդիրը լուծում եք, բայց կարճ ժամանակով, իսկ երկարաժամկետ հեռանկարում կարող եք միայն խորացնել այն։

Մյուս կողմից, եթե դուք անքուն գիշեր եք անցկացրել և ձեզ վատ եք զգում և ուժասպառ եք, ապա նորմալ է, եթե ձեր զուգընկերն է կերակրում   ձեր երեխային կաթնախառնուրդով, որպեսզի ձեզ ուժերը վերականգնելու հնարավորություն տա: Սա չի նշանակում, որ դուք այլևս չեք կարողանա կրծքով կերակրել:

Ինչպես արդեն ասացի, այստեղ ոչ մի խիստ կանոն չկա, բայց պետք չէ նաև չափից ավելի օգտագործել կաթնախառնուրդը:

Պրոֆեսոր Ուեյթ. ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երեխային մինչև վեց ամիս կերակրել բացառապես կրծքով և միայն դրանից հետո սկսել հավելյալ կերակուրներ տալ՝ միաժամանակ շարունակելով կրծքով կերակրել այնքան ժամանակ, որքան ցանկանում է մայրը:

Չկան ապացույցների վրա հիմնված առաջարկություններ, թե երեխայի որ տարիքում պետք է դադարեցնել կրծքով կերակրումը:

Որոշ բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, երեխաների մեծամասնությունը մեկից երկու տարեկանում ամբողջովին կտրվում է կրծքից: Բայց ցածր եկամուտ ունեցող երկրներում, օրինակ, Ուգանդայում, կրծքով կերակրումեն նույնիսկ երկու և երեք տարեկանում:

Համընդհանուր խնդիրն այն է, որ շատ երկրներում մայրական արձակուրդը չափազանց կարճ է, որպեսզի թույլ տա նրանց բացառապես կրծքով կերակրել այնքան ժամանակ, որքան խորհուրդ է տալիս ԱՀԿ-ն:

 



© NEWS.am Medicine