Հոկտեմբերի 20–ին Երեւանում կկայանա Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովը

19:39   16 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 20–ին Երեւանում տեղի կունենա Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովը։

Հոկտեմբեր ամիսը միջազգայնորեն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի եւ այդ խնդրի մասին տեղեկացված լինելու ամիս: Այդ կապակցությամբ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոկտեմբեր ամսվա ընթացքում նախատեսել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում է Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովը, ասվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ։

 Ուռուցքաբանության ազգային կենտրոնն այն կազմակերպում է The American Austrian Foundation-ի հետ միասին OMI Visiting Professorship շրջանակներում:

Գիտաժողովի գլխավոր հյուրն է կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ MD Mahmoud El Tamer-ը` Նյու-Յորքի Evelyn H. Lauder Breast Cancer Center Memorial Sloan-Kettering Cancer Center կենտրոնից:

Գիտաժողովը կմեկնարկի ժամը 09.00 «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում։ 



© NEWS.am Medicine