Մրգերը կարող են կապված լինել երեխաների մոտ 1-ին տեսակի դիաբետի բարձր հավանականության հետ. HealthDay

16:30   16 սեպտեմբերի, 2024

Հետազոտությունը ցույց է տվել, որ վաղ տարիքում շատ մրգեր եւ վարսակ ուտող երեխաները կարող են ենթակա լինել 1-ին տեսակի դիաբետ ունենալու ավելի բարձր հավանականության։ Այս մասին տեղեկացրել է HealthDay-ը։

Երեխաների մոտ առավել տարածված է 1-ին տեսակի դիաբետը։ Հիվանդությունը կարող է հանգեցնել տեսողական, սրտի, նյարդերի եւ երիկամների հետ կապված խնդիրների։ Ֆինլանդիայում Նոր հետազոտությունոմ գիտնականները խնդրել են 5 600 երեխաների ծնողների պատմել, թե ինչ են կերել իրենց երեխաները երեք ամսականից մինչեւ վեց տարեկան հասակում։ Հետազոտության ավարտին 94 երեխաների մոտ ախտորոշվել է 1-ին տեսակի դիաբետ, իսկ ավելի քան 200-ի մոտ հայտնաբերվել են փոփոխություններ ենթաստամոքսային գեղձի բջիջներում, որոնք կապված են 1-ին տեսակի դիաբետի բարձր հավանականության հետ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնք ավելի շատ մրգեր, վարսակ եւ աշորա են կերել, ավելի շատ են հակված եղել 1-ին տեսակի դիաբետ ունենալուն։ Ընդ որում, հատապտուղների հաճախակի օգտագործումը կապված է եղել ավելի քիչ վտանգի հետ։ Գիտնականները կարծում են, որ հատապտուղները կարող են պաշտպանել դիաբետից դրանցում պարունակվող պոլիֆենոլների (նյութեր, որոնք մեղմում են բորբոքումը) շնորհիվ։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ վիճակը բարձրացնում է շատ հիվանդությունների, այդ թվում դիաբետի առաջացման հավանականությունը։

Բանանը, կաթնաթթվային մթերքները եւ հացահատիկը կապված են եղել ենթաստամոքսային գեղձի բջիջների վնասման բարձր հավանականության հետ, իսկ կաղամբի տարբեր տեսակները՝ ցածր ռիսկի։

Գիտնականներն ընդգծել են, որ իրենց տվյալները բավական չեն դիետիկ խորհուրդների համար։ Շատ մթերքներ, որոնք կապված էին դիաբետի առաջացման վտանգի հետ այս հետազոտությունում, օգտակար են համարվում։ Ուստի արդյունքներն անհրաժեշտ է հաստատել այլ հետազոտություններով։



© NEWS.am Medicine