20:45 16 սեպտեմբերի, 2024Nature Metabolism հանդեսում հրապարակված հետազոտությունը հեմ երկաթի ընդունման և 2-րդ տիպի շաքարախտի (T2D) զարգացման ռիսկի միջև լուրջ կապ է բացահայտել:
Գիտնականները 36 տարվա դիտարկման ընթացքում վերլուծել են ավելի քան 200 հազար մարդու տվյալները, գրում է planet-today-ը։
Արդյունքները ցույց են տվել, որ (հեմոգլոբինի մոլեկուլի ոչ սպիտակուցային մաս կազմող և երկաթի պորֆիրինի հոմանիշ) հեմ երկաթի ուժեղ սպառումը, որը հիմնականում հայտնաբերված է մսամթերքի մեջ, ցածր սպառման համեմատ 26%-ով բարձրացնում է T2D-ի հավանականությունը:
Հետազոտողները պարզել են, որ մսի մեջ հեմ երկաթի բարձր պարունակությունը 65,6%-ով բացատրում է մսից ուտեսներ օգտոգործելու և 2-րդ տիպի շաքարախտի զարգացման վտանգի միջև կապը:
Կարևոր է նշել, որ այս օրինաչափությունը չի տարածվում երկարացված պահպանման ժամկետով մսամթերքի, մասնավորապես՝ ապխտած, չորացրած կամ աղը դրած մթերքների վրա: Այս կատեգորիայի համար հեմ երկաթը բացատրում է 2-րդ տիպի շաքարախտի վտանգին առնչվող կապի միայն 2%-ը:
Գիտնականները միաժամանակ ինսուլինի և ճարպային նյութափոխանակության, բորբոքման և շաքարախտի վտանգին առնչվող անբարենպաստ փոփոխություններ են հայտնաբերել բիոմարկերների մեջ՝ այն մարդկանց շրջանում, որոնք ակտիվորեն հեմի երկաթ են սպառում: Հայտնաբերվել են 17 մետաբոլիտներ՝ ներառյալ L-վալին, L-լիզին և L-տարգինին ամինաթթուներում, որոնք կարող են դեր խաղալ հեմի երկաթի սպառման և 2-րդ տիպի շաքարախտի վտանգը կապող գործընթացերում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ երկաթի ընդհանուր սպառումը հակված է նվազեցնելու 2-րդ տիպի շաքարախտի զարգացման վտանգը, սակայն այս կապը չի հասել վիճակագրական նշանակության, երբ հաշվի են առնվել այլ գործոններ: Միևնույն ժամանակ, հեմ երկաթի մեծ օգտագործումը զգալիորեն մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը, նույնիսկ եթե հաշվի են առնվում բազմաթիվ այլ գործոններ։
«Չափաքանակ-ազդեցության» վերլուծությունը սննդակարգում հեմ երկաթի քանակի և 2-րդ տիպի շաքարախտի (T2D) վտանգի միջև կանոնավոր կապ է բացահայտել: սննդակարգում հեմ երկաթի օրական 1 մգով սպառման ավելացման դեպքում 2-րդ տիպի շաքարախտի վտանգը բարձրանում է 28%-ով:
Հետազոտողները նշել են, որ ոչ-հեմային երկաթի ավելի մեծ քանակով մասնակիցներն առավել ակտիվ ապրելակերպ էին վարում, ավելի հաճախ մուլտիվիտամիններ էին ընդունում և ավելի շատ հացազգիներ, միրգ և բանջարեղեն էին օգտագործում: Միևնույն ժամանակ, հեմի երկաթի բարձր սպառմամբ մարդիկ ավելի նվազ ակտիվ ապրելակերպ էին վարում, ավելի հաճախ էին ծխում և ավելի շատ միս, թռչնամիս և ձուկ էին ուտում:
Այս հետազոտությունն ընդգծում է 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելման գործում հավասարակշռված սննդակարգի և մսամթերքի չափավոր սպառման կարևորությունը: Գիտափորձի արդյունքները 2-րդ տիպի շաքարախտի համար կարող են առավել արդյունավետ սննդային հանձնարարականներ և կանխարգելման ռազմավարություններ կիրառվել: