Ամենից տարածված ալերգենների ցանկը. այսօր ալերգոլոգների օրն է

18:40   16 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 16-ին ալերգոլոգ-իմունոլոգները նշում են մասնագիտական տոնը:

«Ալերգիա» եզրույթն առաջին անգամ գործածել է հունգարացի մանկաբույժ Կլեմենս Ֆոն Պիրկեն, 1906 թվականին: Այդ ժամանակ հենց նա է առաջին անգամ նկատել, որ որոշ հիվանդների մոտ որոշ նյութերի, օրինակ՝ փոշու, սննդամթերքի եւ այլնի պատճառով տարօրինակ ախտանշաններ են ի հայտ գալիս: Այդ նյութերը նա կոչում է ալերգեններ, իսկ երեւույթը՝ ալերգիա:

Եվ այսպես, ի՞նչ է ալերգիան: Դա որոշակի նյութերի հանդեպ բարձր զգայունություն է եւ օրգանիզմում այդ նյութերի հայտնվելու արդյունքում մարդու իմունային համակարգի պատասխանը:

Ամենից տարածված ալերգեններն են.

• Դեղամիջոցները

• Ծաղկափոշին

• Ցիտրուսները

• Կաթը

• Կենդանիների բուրդը

• Մեղվի խայթոցը

• Խավարասերները

• Բորբոսը

• Լատեքսը

Ցավոք, ալերգիայի տարբեր ձեւերով տառապող մարդկանց թիվն օրեցօր աճում է: Որոշ երեխաներ էլ ծնվում են ալերգիկ բազմաթիվ ռեակցիաներով: Ալերգիայի տարածման պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ ծխելու վնասակար ազդեցության, ալկոհոլի չարաշահման, սթրեսների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով մարդկանց իմունային համակարգը թուլանում է, եւ  ավելի դժվար է դառնում բացահայտել, թե իրականում ինչն է վտանգավոր օրգանիզմի համար, ինչը՝ անվտանգ:

 



© NEWS.am Medicine