10:22 20 սեպտեմբերի, 2024Հազարավոր մարդկանց կյանք խլած վարակիչ հիվանդությունների դեմ պայքարից հետո, 20րդ դարի վերջում մարդկությունը բախվեց նոր համաճարակի: Դեռ 2000 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գիրությունը հայտարարեց համաշխարհային համաճարակ, որն ամենամեծ վտանգներից է մարդու առողջության համար1: Ցավոք, մինչև 2020 թվականը գիրության տարածվածության և դրա դեմ պայքարի հետ կապված իրավիճակը եղել է անմիխիթար։ Ըստ 2014 թվականին կատարված վերլուծության տվյալների 1980-ից 2013 թվականների ընթացքում ոչ մի երկիր չի կարողացել կանգնեցնել բնակչության շրջանում գիրության դեպքերի աճը2։ ԱՀԿ-ի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը աշխարհի բնակչության 60%-ը կունենա ավելորդ քաշ, իսկ մոտ 30%-ը կգնահատվի որպես գեր3:
Լյարդի քաղցկեղ և գիրություն. արդյո՞ք կապ կա:
Լյարդի քաղցկեղը չարորակ ուռուցքների սանդղակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը տղամարդկանց շրջանում և իններորդն է՝ կանանց շրջանում4: Հաստատված ախտորոշմամբ հիվանդների մեծ մասի ապրելիությունը կազմում է ոչ ավելի, քան մեկ տարի5, իսկ հնգամյա ապրելիության մակարդակը կազմում է 5-9%: Չարորակ ուռուցքի այս տեսակը քաղցկեղից մահացության երրորդ հիմնական պատճառն է 6:
Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են ուղիղ կապը գիրության և լյարդի քաղցկեղի միջև։ Մարմնի զանգվածի ինդեքս-ի (ՄԶԻ=քաշի հարաբերակցությունը հասակի քառակուսու նկատմամբ) յուրաքանչյուր 5 կգ/մ2 աճի դեպքում քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է 30%-ով: Հեպատոցելուլյար կարցինոման (լյարդի քաղցկեղի ամենատարածված տեսակը) գիրություն ունեցող պացիենտների մոտ ավելի հաճախ է առաջանում, քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ9. Վիսցերալ գիրությունը (որովայնի հատվածում ճարպի կուտակումը) միանշանակ բարձրացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը10:
Ինչպե՞ս է գիրությունը բարձրացնում լյարդի քաղցկեղի վտանգը
Ինքնին գիրությունը, իհարկե, չի հանգեցնում քաղցկեղի զարգացմանը։
Լյարդի քաղցկեղի դեպքերի 80%-ը զարգանում է նախկինում գոյություն ունեցող ցիռոզի պատճառով11, որն էլ իր հերթին առաջանում է քրոնիկական բորբոքման պատճառով։ Այն կարող է առաջանալ ոչ միայն վիրուսների, այլև լյարդում ճարպաթթուների ավելորդ կուտակման, այսպես կոչված, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային դիստրոֆիայի պատճառով: Արևմուտքում դա այս օրգանի ամենատարածված պաթոլոգիան է12, իսկ Ռուսաստանում նրան բաժին է ընկնում լյարդի բոլոր հիվանդությունների 71,6%-ը13։
Լյարդի ավելցուկային ճարպը առաջացնում է կենսաքիմիական ռեակցիաների բարդ շղթա: Թթվածնի ակտիվ տեսակները կուտակվում են բջիջներում (հեպատոցիտներում), վնասում են նրանց թաղանթը և գենետիկ նյութը13։ Դա նպաստում է քրոնիկական բորբոքման զարգացմանը և հեպատոցիտների մահվանը: Զարգանում է ոչ ալկոհոլային ճարպային դիստրոֆիա։ Կուտակվում է նաև գենետիկ նյութին հասցված վնասը, ինչը հանգեցնում է ԴՆԹ-ի մուտացիաների, դա կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը։
Լյարդի Ոչ ալկոհոլային ճարպային դիստրոֆիան (NAFLD) սերտորեն կապված է գիրության հետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ լյարդում ավելորդ ճարպի կուտակում ունեցող հիվանդների 94%-ը ունեն ճարպակալում14:
Ի՞նչն է համարվում գիրություն
Ի՞նչ է գիրությունը և ավելորդ քաշը: Բժշկական տեսանկյունից, մարդու գիրության գնահատման հիմնական միջոցը նրա մարմնի զանգվածի ինդեքսն է (ՄԶԻ): Ցանկացած մարդ կարող է հաշվարկել այն՝ օգտագործելով հետևյալ բանաձևը՝ Քաշ (կգ)/Հասակ (մ) 2: Եթե ՄԶԻ-ը 25-ից 30 կգ/մ2 է, ապա ասում են, որ այս մարդիկ ավելորդ քաշ ունեն8: Եթե ավելորդ քաշ ունեցող մարդիկ չձեռնարկեն որոշակի քայլեր, նրանց ավելի քան 70%-ի մոտ կառաջանա գիրություն։
Եթե ՄԶԻ ≥ 30 կգ/մ2, ապա բժիշկները ախտորոշում են գիրություն, որն ունի երեք աստիճան15։
|
Գիրության աստիճան |
ՄԶԻ, կգ/մ2 |
|
Առաջին աստիճան |
30-34,9 |
|
Երկրորդ աստիճան |
35-39,9 |
|
Երրորդ աստիճան |
>40 |
Ուղեկցող հիվանդությունների զարգացման տեսանկյունից ամենավտանգավորը վիսցերալ գիրությունն է, երբ հիմնական ճարպը կուտակվում է կրծքավանդակի և որովայնի հատվածներում։ Այն շատ հեշտ կարելի է հայտնաբերել՝ պարզապես չափելով գոտկատեղի շրջագիծը: Տարբեր էթնիկ ծագում ունեցող մարդկանց մոտ գոտկատեղի շրջագծի շեմերը մի փոքր տարբերվում են: Եվրոպական ժողովուրդների համար վիսցերալ գիրությունը ախտորոշվում է կանանց մոտ ≥ 80 սմ գոտկատեղի շրջագծի դեպքում, տղամարդկանց մոտ՝ ≥ 94 սմ։ Համաձայն որոշ ամերիկյան կլինիկական ուղեցույցների, գոտկատեղի շրջագիծը ավելի կարևոր ցուցանիշ է, քան ՄԶԻ-ը8:
Ինչպե՞ս պայքարել ավելորդ քաշի դեմ
Գիրությունը բուժելու համար դեղեր ընդունելը պարտադիր չէ։ Ժամանակակից բժշկության մեջ, բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակ, առաջին պլան է մղվում հիվանդի ապրելակերպի վերանայումը։ Ճարպակալման դեպքում սննդակարգի և սովորությունների փոփոխությունները ակնհայտորեն հիմնական մեթոդներն են: ԱՀԿ-ն մշակել է առողջ սնվելու հատուկ ծրագիր, որում կարելի է առանձնացնել հինգ կարևոր կետ16.
Դիետայից բացի շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը։ Առողջությունը պահպանելու համար ցանկացած մարդու պետք է շաբաթական առնվազն 150 րոպե կամ օրական ավելի քան 30 րոպե աերոբիկ ֆիզիկական ակտիվություն: Վարժությունների անհրաժեշտ ինտենսիվության օրինակ է արագ քայլելը, որի ժամանակ դժվար է զրուցակցի հետ խոսել17: Եթե ցանկանում եք նիհարել, պետք է շաբաթական 200–300 րոպե մարզվել։ Կարևոր է հասկանալ, որ ֆիզիկական ակտիվությունը, նույնիսկ առանց քաշի կորստի, նպաստում է երկարակեցությանը18:
Այսպիսով, գոտկատեղի շրջագիծը դառնում է գործոն, որը կարող է ազդել լյարդի քաղցկեղի զարգացման վրա: Հաճախ այն երևույթները, որոնք առաջին հայացքից շատ կարևոր չեն, կարող են լինել կյանքի համար վտանգավոր հիվանդությունների նախադրյալ, օրինակ՝ ավելորդ քաշը կարող է դառնալ լյարդի քաղցկեղի պատճառ։ Այդ իսկ պատճառով կարևոր է հետևել քաշին, գոտկատեղի շրջագծի ցուցանիշին, վարել առողջ ապրելակերպ և իրականացնել լյարդի հիվանդությունների կանխարգելում, իսկ ռիսկի գործոնների առկայության դեպքում անցնել կանոնավոր սկրինինգ:
Սեպտեմբերը՝ Հեպատոցելուլյար կարցինոմայի իրազեկման ամիսն է
Անցեք լյարդի սկրինինգ՝ եթե ունեք ռիսկի որևէ գործոն։
Վաղ հայտնաբերումը ՝ արդյունավետ բուժման գրավականն է։
Գրականություն