Ավստրիացի տղամարդը կացնով կտրել է սեփական առնանդամը՝ հոգեմետ սնկերի ազդեցության տակ

23:14   1 հոկտեմբերի, 2024

Ավստրիացի տղամարդը կացնով կտրել է սեփական առնանդամը՝ հոգեմետ սնկերի ազդեցության տակ։ Բարեբախտաբար բժիշկները կարողացել են նորից կարել կտրված օրգանը։ Հիվանդի ցնցող պատմությունն իր տեսակի մեջ առաջինն է, հայտնում է PsyPost.org-ը։

Նշվում է, որ 37-ամյա տղամարդը հոգեկան խանգարման պահին տառապում էր դեպրեսիայից և ալկոհոլի չարաշահումից։

Պսիլոցիբինը, այսպես կոչված, «կախարդական» սնկերի մեջ բնական միացություն է, որը կարող է մարդկանց գցել հալյուցինացիոն վիճակի մեջ: Այն գործում է՝ փոխելով ուղեղի սերոտոնինի ընկալիչները, մարդու զգացմունքներն ու ուժեղացնելով հույզերը:

Վերջերս ավանդական բժշկությունը գիտակցել է psilocybin սնկերի թերապևտիկ օգուտները, քանի որ հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք կարող են օգնել բուժել հոգեբանական խանգարումներ ունեցող հիվանդներին, մասնավորապես՝ դեպրեսիան, անհանգստությունը, կախվածությունը և հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ):

Ընդսմին սունկը վերոնշյալ հիվանդի վրա այլ ազդեցություն ունեցավ: Սա պսիլոցիբինին առնչվող Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշի առաջին փաստագրված դեպքն է, երբ հոգեկան անկայուն մարդը վնասում է սեփական սեռական օրգանները:

Ֆելդկիրխի հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ հիվանդը, որն այդ պահին մենակ է եղել իր ամառանոցում, կերել է չորսից հինգ չորացրած սունկ, ինչը կարճատև հոգեկան խանգարում է առաջացրել, որի ընթացքում նա սեփական առնանդամը կացնով բաժանել է մի քանի կտորների:

Ավելի ուշ տուժածին նկատել է ոմն քաղաքացին, երբ նա դուրս է եկել իր տնից՝ օգնություն խնդրելու: Սարսափելի դեպքից մոտ 5 ժամ անց նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Տղամարդը արյունահոսությունը դադարեցնելու համար փորձել է իր առնանդամի շուրջը մի կտոր փաթաթել, իսկ օրգանի մնացած մասը դրել է ձյունով լցված տարայի մեջ։

Բժիշկները ստիպված են եղել խնամքով մաքրել կտրված օրգանը կեղտից ու ձյունից, և նրանք կարողացել են վերականգնել ծայրը և մոտ երկու մատնաչափ «ցողունը»։ Մյուս մասերը նորից կցվելու համար չափազանց վնասված էին:

Հիվանդը մղձավանջային իրադարձությունը չի կարողացել լիովին վերհիշել:

Վիրահատությունից անմիջապես հետո տղամարդը հայտնվել է մասնագետ հոգեբույժների հսկողության տակ, քանի որ մոտ մեկ շաբաթ շարունակ նա տառապել է փսիխոզի նոպաներից: Ապաքինվելուց հետո նա վերականգնումը շարունակել է ուրոլոգիական բաժանմունքում։

Առաջացել են բարդություններ, այդ թվում՝ նեկրոզ (մաշկային հյուսվածքի մահ), որը ժամանակի ընթացքում ապաքինվել է։ Վիրահատությունից մի քանի ամիս անց նրա էրեկցիայի ու միզուղիների ֆունկցիաները ևս վերականգնվել են։



© NEWS.am Medicine