Տրեսկան եւ պալտուսը նվազեցնում են ականջներում աղմուկի առաջացման հավանականությունը. Daily Mail

13:41   15 հոկտեմբերի, 2024

Թյունաձկան, տրեսկայի, պալտուսի եւ կակղամորթների օգտագործումը նվազեցնում է ականջներում աղմուկի առաջացման հավանականությունը։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail պարբերականը՝ հղում կատարելով Բոստոնի հիվանդանոցի եւ Բրիգամի կանանց առողջության կենտրոնի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։

Հետազոտությանը մասնակցել է 73 հազար մարդ։ Գիտնականներն ուսումնասիրել են կամավորների սննդաբաժնի մասին տվյալները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ձկան եւ ծովամթերքների օգտագործմանը։ Գիտնականները նաեւ հավաքել են տեղեկություններ փորձարկվողների շրջանում լսողության տինիտուս խախտման մասին։ Այդ պաթոլոգիան ունեցող մարդիկ սուբյեկտիվ աղմուկ են լսում կամ զնգոց ականջներում՝ առանց արտաքին ակուստիկ խթանի։

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր շաբաթական կերել են ավելի քան երկու բաժին ձուկ, ականջներում աղմուկի առաջացման հավանականությունը 25 տոկոսով ավելի ցածր է եղել, քան այդ մթերքն ավելի հազվադեպ օգտագործողների մոտ։ Ընդ որում, լսողությունը պահպանելուն օգնել է սպիտակ ձուկը՝ թյունիկը, տրեսկան եւ պալտուսը, ինչպես նաեւ կակղամորթները։ Սաղմոնի եւ թրաձկան օգտագործումը, հակառակը, առնչակցվել է տինիտուսի բարձրացման հավանականության հետ։

Ձկան յուղի հավելումները, որոնք սովորաբար ընդունում են սրտի, ուղեղի եւ անոթների ամրացման համար, նույնպես կապված են եղել ականջներում աղմուկի առաջացման աճող հավանականության հետ։ Գիտնականները ենթադրել են, որ այդ էֆեկտը կարող է առաջանալ կալցիումի, երկաթի եւ ճարպերի ավելցուլկ համադրմամբ։



© NEWS.am Medicine