Օդի աղտոտվածության ազդեցությունը մանուկ հասակից բարձրացնում է գետնանուշից ալերգիայի առաջացման հավանականությունը. հետազոտություն

08:54   23 հոկտեմբերի, 2024

Մերդոկի մանկական գիտահետազոտական ինստիտուտի եւ Մելբուռնի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ օդի աղտոտվածությունը մանուկ հասակից կապվում է գետնանուշից ալերգիայի առաջացման հավանականության հետ կյանքի առաջին 10 տարիների ընթացքում։ Նման կապ չի հայտնաբերվել, սակայն, ձվից ալերգիայի կամ էկզեմայի դեպքում։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Allergy and Clinical Immunology-ում։ Հետազոտությունը առաջինն է, որում ուսումնասիրվել է կապն աղտոտված օդի եւ ապացուցված սննդային ալերգիայի միջեւ կյանքի առաջին 10-ամյակում։

Հետազոտությանը մասնակցել է 5 276 երեխա Մելբուռնից (1-4 եւ 6-10 տարեկան)։ Հետազոտողները օգտագործել են փոքր դիսպերսիոն մասնիկների (PM2,5) եւ ազոտի երկօքսիդի (NO2) միջին տարեկան խտության գնահատականները յուրաքանչյուր մասնակցի վրա։

«Սա առաջին հետազոտությունն է, որում օգտագործվում է սննդի պերօրալ օգտագործման թեստը՝ սննդային ալերգիայի ախտորոշման ոսկե ստանդարտը։ Օդի աղտոտիչները գրգռող եւ բորբոքային ազդեցություն են գործում, որը կարող է ուժեղացնել իմունային համակարգի պրոալերգիկ ռեակցիան՝ առաջ բերելով սննդային ալերգիա։ Բայց անհրաժեշտ է շարունակել հիմնական մեխանիզմների ուսումնասիրությունը, թե ինչպես է օդի աղտոտվածությունը մեծացնում գետնանուշից ալերգիայի հավանականությունը, եւ ինչու էկզեմայից եւ ձվից ալերգիան ազդում է տարբեր կերպ»,- նշել են գիտնականները։



© NEWS.am Medicine