Քայլելու որոշակի ոճը բարենպաստ է անդրադառնում սրտի առողջությանը

17:01   30 հոկտեմբերի, 2024

Իտալացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում բացահայտվել է մարդու առողջության համար քայլելու օգուտների անսպասելի կողմը: Ինչպես հայտնում են Միլանի համալսարանի գիտնականները, քայլելիս կարճ ընդմիջումները կարող են ավելի արդյունավետ լինել, քան երկարատև զբոսանքները:

Հետազոտողների թիմը 20 կամավորների մասնակցությամբ փորձ է անցկացրել, որի ընթացքում ֆիզիկական ակտիվության տարբեր տևողությունների ընթացքում չափվել է օրգանիզմի թթվածնի սպառումը։ Մասնակիցները 10 վայրկյանից մինչև 4 րոպե փոխում էին քայլելու և ստեպերի վրա մարզվելու ժամանակաշրջանները:

Արդյունքներն ուշագրավ օրինաչափություն են ցույց տվել. շարժման առաջին պահերին օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում, քան երկարատև գործունեության ժամանակ։

«Քայլելու սկզբնական փուլը հաջորդ րոպեների համեմատ էներգիայի ավելի ինտենսիվ փոխանակում է պահանջում»,- պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ Ֆրանչեսկո Լուչանոն:

Հետազոտությունը հաստատել է, որ կանոնավոր քայլելու կարճ ընդմիջումները կարող են արդյունավետորեն ազդել նստակյաց ապրելակերպի բացասական հետևանքների, մասնավորեպս՝ դանդաղ նյութափոխանակության և արյան ճնշման վատ վերահսկման դեմ պայքարելիս: Գիտնականները խորհուրդ են տալիս ձեր առօրյայի մեջ կարճ զբոսանքներ մտցնել։



© NEWS.am Medicine