12:32 4 նոյեմբերի, 2024Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները պարզել են, որ մաջոնգ խաղը օգնում է պահպանել տարեցների հիշողությունը, բարելավել ընդհանուր կոգնիտիվ ունակությունները եւ ամրացնել հոգեվիճակը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Prevention of Alzheimer's Disease Article-ում (JРАDА)։
Մաջոնգը չինական խաղ է խաղային ոսկորների օգտագործմամբ մեկ կամ չորս խաղացողի համար։ Նպատակն այն է, որպեսզի հավաքի շահող կոմբինացիա չորս խմբերից երեք (կամ չորս) ոսկորով եւ միանման ոսկորների մի զույգ։ Դրա համար հարկավոր է միացնել առկա ոսկորները հատակին դրվածներին։ Խաղի կանոնները նման են փասյանսին։
Հոնկոնգցի հետազոտողներն ուսումնասիրել են ավելի վաղ հրապարակված 53 հետազոտություններ, որոնք դիտարկել են խաղի ազդեցությունը տարեց կամավորների մտավոր եւ սոցիալական գործառույթների վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ մաջոնգը նպաստում է հիշողության եւ կոգնիտիվ հմտությունների պահպանմանը, ինչպես նաեւ պաշտպանում է դեպրեսիայից։
Գիտնականները նաեւ պարզել են, որ փորձառու խաղացողները (հատկապես 60 եւ ավելի բարձր տարիքի) ավելի լավ կոգնիտիվ հմտություններ եւ կոորդինացիա ունեն։ Մաջոնգի սիրահարները նաեւ ավելի բարձր սոցիալական ընդգրկվածություն ունեն չխաղացողների համեմատ։ Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ակտիվ շփումը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը։
Հետազոտողների խոսքով՝ ստացված եզրակացությունների հաստատման համար անհրաժեշտ են լրացուցիչ փորձեր։ Գիտնականները նշել են, որ ուղեղի համար մաջոնգի օգտակարության ավելի արդյունավետ գնահատմանը կօգնեն ռանդոմիզացված հետազոտությունները։