17:18 5 նոյեմբերի, 2024Կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար այսօր կիրառվում են ուռուցքաբանական բոլոր հայտնի մեթոդները՝ դեղորայքային, վիրահատական և ճառագայթային։
Ուռուցքի տեսակից և փուլից ելնելով բժշկական թիմը որոշում է, բուժման որ մոտեցումն ընտրել։ Որոշ դեպքերում սկսում են դեղորայքից, երբեմն՝ վիրահատությունից։ Հիվանդության տարածումն ու կրկնությունը կանխելու համար կիրառվում է նաև ճառագայթային բուժում։
«Նաիրի» ԲԿ քիմիաթերապևտ Անուշ Ստեփանյանը, Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը և «Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնի Ռադիոթերապիայի ծառայության ղեկավար Սերգեյ Գոլուբը ներկայացնում են, թե կրծքագեղձի բուժման ինչ ժամանակակից մոտեցումներ են կիրառվում «Նաիրի» ԲԿ–ում ու «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում։
Մանրամասները տեսանյութում։