Օրական ընդամենը 5 լրացուցիչ րոպե վարժությունը ի վիճակի է նվազեցնել արյան ճնշումը. Circulation

00:37   8 նոյեմբերի, 2024

Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական ընդամենը հինգ լրացուցիչ րոպե տևած վարժություն կատարելը կարող է օգնել նվազեցնելու արյան ճնշումը:

Արյան բարձր ճնշումն ազդում է 1,28 միլիարդ մեծահասակների վրա ամբողջ աշխարհում և վաղաժամ մահվան հիմնական պատճաներից մեկն է:

Բրիտանական սրտի հիմնադրամի աջակցությամբ անցկացված հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation բժշկագիտական հանդեսում:

«Մեր բացահայտումները ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնության համար ֆիզիկական վարժություններն արյան ճնշումն իջեցնելու բանալին են, այլ ոչ թե շարժումների ոչ այնքան լարված ձևերը, մասնավորապես՝ քայլելը:

Լավ նորությունն այն է, որ անկախ ձեր ֆիզիկական հնարավորություններից, արյան ճնշման վրա դրական ազդեցություն ունենելու համար երկար ժամանակ չի պահանջվի: Մեր վարժությունների ծրագիրը եզակի է դարձնում այն հանգամանքը, որ այն ներառում է վարժություններին առնչվող բոլոր տեսակի գործողություններ՝ աստիճաններով բարձրանալուց մինչև հեծանիվով կարճ զբոսանքը, որոնցից շատերը կարող են ներառվել առօրյայի մեջ»,-նշում է Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական, հետազոտության առաջին հեղինակ դոկտոր Ջո Բլոջեթը:



© NEWS.am Medicine