12:07 8 նոյեմբերի, 2024
Այսօր, նոյեմբերի 8–ին, նշվում է ռադիոլոգի համաշխարհային օրը: NEWS.am Medicine-ն այդ կապակցությամբ զրուցել է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանի հետ։ Նա պատասխանել է հակարգչային տոմոգրաֆիայի վերաբերյալ հետևյալ հարցերին.
- Ի՞նչ է համակարգչային տոմոգրաֆիան, ինչպե՞ս են ստացվում մարդու ներքին օրգանների մանրամասն պատկերները:
- Հատկապես ո՞ր օրգան համակարգերի կամ ո՞ր պաթոլոգիաների համար է ցուցված ՀՏ–ն:
- Ի՞նչ է համակարգչային տոմոգրաֆիան կոնտրաստով: Ե՞րբ է այն անհրաժեշտ:
- Կա՞ն ՀՏ համար հակացուցումներ։ Մարմնում մետաղական կոնստրուկցիաները հակացուցում համարվո՞ւմ են։
- Ինչպե՞ս պետք է պատրաստվել համակարգչային տոմոգրաֆիային։
- Համակարգչային տոմոգրաֆիայի համար ուղեգիրը պարտադի՞ր է, և ի՞նչ պետք է անել ՀՏ պատասխանը ստանալուց հետո։