11–ամյա Վարդանը ծանր վրաերթից հետո առաջին քայլերն է անում. 4 ամիս առաջ դա անհավանական էր թվում

18:40   20 նոյեմբերի, 2024

11-ամյա Վարդան Մամիկոնյանի քայլերը դեռևս կայուն չեն, սակայն սրանք քայլեր են, որոնք 4 ամիս առաջ անհնարին ու անհավանական էին համարվում։

Վարդանի ամբողջական ախտորոշումն ընթերցելու համար մեկ րոպեից ավելի ժամանակ է պահանջվում։ Անհույս վիճակ էր՝ ծայրահեղ ծանր։

Վրաերթից հետո էր Վարդանը հայտնվել այս վիճակում։ Մեքենան անցել էր 11-ամյա տղայի հենց գլխի վրայով։ Ջարդել գանգոսկրը, վնասել գանգուղեղը ու բազմաթիվ այ վնասվածքներ հասցրել։ Վրաերթից հետո Վարդանին նույնիսկ ապրելու հույս չէին տալիս։

«Արաբկիր» բժշկական համալիր Վարդանը տեղափոխվել է հուլիսի 2-ին։ Սա Հայաստանում միակ մանկական բուժհաստատությունն է, որն ունի կլինիկական վերականագնողական բաժանմունք, որտեղ իրականացվում է սուր վերականգնողական բուժում։

Այսօր նա երկար վերականգնումից հետո դուրս է գրվում հիվանդանոցից։ Թե որտեղ կշարունակվի Վարդանի վերականգնողական բուժումը, ընտանիքը դեռ չի որոշել, բայց նշում են՝ Արաբկիր բժշկական համալիրի պրոֆեսիոնալները արեցին անհնարինը։ Այն, ինչին չէր հավատում ոչ ոք։

Մանրամասները դիտեք տեսանյութում։



© NEWS.am Medicine