Ինչպե՞ս է առողջությանն անդրադառնում մրգերի և բանջարեղենի պակասն օրաբաժնում

23:10   3 դեկտեմբերի, 2024

Քիչ  միրգ ու բանջարեղեն ուտող մարդիկ Սիդնեյի Առողջ ծերացող ուղեղների կենտրոնի (UNSW) տվյալներով ավելի հակված են դեպրեսիայի ծանր ախտանիշների: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports (SciRep) բժշկագիտական հանդեսում:

Գիտնականները 11 տարվա ընթացքում վերլուծել են մրգերի և բանջարեղենի օգտագործման և դեպրեսիայի ախտանիշների միջև կապը Ավստրալիայից, Դանիայից, Շվեդիայից և ԱՄՆ-ից 3483 երկվորյակների շրջանում: Երկվորյակների ներգրավումը հետազոտությանը հնարավորություն է ընձեռել զույգերի միջև գենետիկական նմանության բարձր աստիճանի (50-100%) պատճառով հաշվի առնել բազմաթիվ գործոնների ազդեցությունը, որոնք չեն առնչվում սննդակարգին:  

Հետազոտողները պարզել են, որ հետազոտության ընթացքում մրգերի անբավարար սպառումը կազմել է օրական 0,3 չափաբաժին, իսկ բանջարեղենի ցածր սպառումը օրական 0,5 չափաբաժին է: Մեկ չափաբաժինը սովորաբար նշանակում է մեկ փոքր միրգ (օրինակ՝ խնձոր կամ նարինջ) 80 գ կշռող կամ չորս փոքր մրգեր, օրինակ՝ սալորը կամ ծիրանը: Բանջարեղենի մեկ բաժինը նաև միջին 80 գրամ բանջարեղեն է, կամ մոտ մեկ բուռ (կամ չորս ճաշի գդալ կտրատած բանջարեղեն):

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սննդակարգում մրգերի պակասն ուղղակիորեն կապված է ավելի վատ հոգեկան առողջության հետ: Նրանք ենթադրում են, որ պատճառը ուղեղի բնականոն աշխատանքի պահպանման և դեպրեսիայի դեմ պայքարելու համար կարևոր բջջանյութերի, վիտամինների և միկրոէլեմենտների պակասն է:



© NEWS.am Medicine