Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The Conversation

23:41   17 դեկտեմբերի, 2024

Ամանորյա տոների ժամանակ ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել սրտամկանի ռիթմի և տանելիության խանգարումների, որոնք հայտնի են որպես «տոնական սրտի համախտանիշ»։ Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել ալկոհոլը և վրայից ջուր խմել։ Դրա մասին The Conversation-ին պատմել են Ավստրալիայի Վոլոնգոնգի համալսարանի գիտնականները։

Մասնագետները նշում են, որ տոնական հավաքույթների ժամանակ շատ մարդիկ կարող են արագ կամ անկանոն սրտախփոց, կրծքավանդակի թրթիռ և գլխապտույտ զգալ: «Տոնական սրտի համախտանիշի» նման դրսևորումները ամենից հաճախ կապված են ալկոհոլի չափից ավելի օգտագործման, որկրամոլության, ջրազրկման և սթրեսի մակարդակի բարձրացման հետ:

Գիտնականները պարզաբանել են, որ ալկոհոլի ազդեցությունը նյարդային համակարգի վրա կարող է բորբոքման հանգեցնել։ Իր հերթին, դա կարող է սրտի էլեկտրական համակարգի խաթարում և դրան հաջորդող առիթմիա առաջացնել: Ընդ որում, ալկոհոլի քանակությունը, որը կարող է նման ռեակցիա առաջացնել, յուրաքանչյուր մարդու համար անհատական ​​է։

Մասնագետները կանանց և տղամարդկանց խորհուրդ են տալիս խմել ոչ ավելի, քան շաբաթական տասը ստանդարտ չափաբաժին ալկոհոլ և ոչ ավելի, քան մեկ օրում չորս  չափաբաժին։ Ալկոհոլի մեկ չափաբաժինը համազոր է 10 գրամ էթիլային սպիրտի։ Հարկ է նշել, որ 10 գրամ էթիլային սպիրտ է պարունակում 30 մլ՝ վիսկիի, 100 մլ՝ գինու կամ 250 մլ միջին թնդության՝ գարեջրի մեջ։

Գիտնականները միաժամանակ խորհուրդ են տալիս ալկոհոլային խմիչքների միջև ջուր խմել։ Դա օգնում է նվազեցնել ալկոհոլի ջրազրկող ազդեցությունը և նվազեցնել դրա հետևանքով առաջացած սրտի ռիթմին առնչվող խնդիրների ռիսկը:



© NEWS.am Medicine