19:58 27 դեկտեմբերի, 2024Առողջապատվության թվայնացումը շատ կարևոր է, բայց երբ որ դու ծրագիր ես ներկայացնում, ընկեր կառավարություն, և այդ ծրագիրը շոշափելու է հանրային մեծ շերտեր, այստեղ պետք է շատ հստակ վերլուծություններ լինեին: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց առողջապահության հարցերով փորձագետ Ծաղիկ Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ այդպես էլ էլեկտրոնային դեղատոմսի համակարգը նորմալ չի գործում:
«Իրականում ինքը չէր գործելու: Համակարգը նախ շատ տեխնիկական խնդիրներ է առաջացնում, ինչքանով է ինտերնետը աշխատում և այլն: Երկրորդը, մենք ունենք մենտալիտետային խնդիր, որը այսպես փոխելը հեշտ բան չէ: Մեզ մոտ ընդունված է, որ գնանք, մեր ուզած դեղերը գնենք, ու եթե հանկարծ այդ դեղերը չտան, մենք կոնֆլիկտային վիճակ ենք ստեղծում:
Ճիշտ չի իրականացվել, հաշվի չի առնվել հասարակության առանձնահատկությունները, նաեւ բժիշկների մոտեցումները: Բժիշկներն էլ են ընդդիմանում: Այնպես են ծանրաբեռել, նույն բանը եւ հավաքում են Արմեդ համակարգում, և գրում են թղթային տարբերակով։ Այս մարդկանց մոտ այս փուլում ստեղծվել է մի վիճակ, որ իրենք ոչ թե զբաղվում են բնակչին ախտորոշելով, հիվանդությունը կանխարգելելով, այլ զբաղված են թուղթ գրելով: Այնքան են ծանրաբեռնված, որ բացի թուղթ գրելուց այլ ժամանակ չունեն: Ոս բազմաթիվ բժիշկներ եմ ճանաչում, որոնք տանը շարունակում են աշխատել այս համակարգի հետ: Այսինքն դուք ստեղծել եք մի վիճակ, որի հետ համաձայն չեն եւ կատարողը, եւ օգտվողը»,-ասաց նա:
Ծաղիկ Վարդանյանի խոսքով, այս պայմաններում ստուգումներ են իրականացնում տարբեր դեղատներում և գրում են ակտեր. «Ասում են, ասենք, անտիբիոտիկը առանց դեղատոմսերի եք դուրս գրել: Ի՞նչ եք անելու, բոլոր այդ 2500 դեղատները մտնելու եք, բոլորին տուգանելո՞ւ եք: Այդ ձևով չեք կարողանալու հասնել նրան, ինչը դուք եք ուզում: Ավելին ասեմ՝ եթե խստացնեք վերահսկողությունը, սեւ շուկան է զարգանալու, Վրաստանից են բերելու, առավել ևս, որ մեր մոտ դեղերը թանկ են: Մարդիկ կգտնեն տեղեր, մարդկանց, որոնք ստվերում են: Դրանով մենք կխեղդենք դեղատներին", – ասաց նա։