00:19 28 դեկտեմբերի, 2024Բազմաբաղադրիչ աղցանները երկար պահել չի կարելի, ուստի չարժե մի թաս օլիվիե պատրաստել տոնական ընթրիքից մեկ օր առաջ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության Վիդնոյի կլինիկական հիվանդանոցի բժիշկ-էնդոկրինոլոգ Կալոշինան։
Նրա խոսքով՝ առողջության համար օգտակար «Օլիվիե» պատրաստելու համար անհրաժեշտ է.
Փոխարինել երշիկը, տավարի կամ խոզի միսը եփած հավի կամ հնդկահավի մսով;
Վարունգներն օգտագործել թարմ, այլ ոչ թե մարինացված;
Ոլոռը ՝ չպահածոյացված, այլ սառեցված;
Կարտոֆիլը փոխարինել ավոկադոյով;
Մայոնեզը փոխարինել սեփական ձեռքերով պատրաստվախ ինքնատիպ սոուսով։