Գիտնականները հայտնել են ռաբդոմիոսարկոմա ունեցող 2-ամյա պացիենտի լիակատար բուժման մասին շնորհիվ Nanoknife-ի

08:45   30 դեկտեմբերի, 2024

Լոնդոնցի երկամյա տղան, որն ամենաերիտասարդ մարդն է, որը քաղցկեղից բուժվել է Nanoknife տեխնոլոգիայի օգնությամբ, այժմ այլեւս քաղցկեղ չունի, տեղեկացրել է BBC News-ը։

2023թ. ամռանը Ջորջի մոտ հայտնաբերվել է ռաբդոմիոսարկոմա՝ լյարդի եւ լեղուղիների փափուկ հյուսվածքների քաղցկեղի տարատեսակ։

Թագավորական քոլեջի հիվանդանոցում քիմիաթերապիայի երեք կուրսից հետո նրան բուժել են Nanoknife տեխնոլոգիայի օգնությամբ, որն օգտագործում է էլեկտրական հոսանքը քաղցկեղի օջախները ոչնչացնելու համար։

Մեծ Բրիտանիայի Cancer Research-ի առաջատար գիտաշխատող, դոկտոր Սեմ Գոդֆրին Nanoknife-ը նկարագրել է որպես քաղցկեղի բուժման ժամանակակից փորձնական միջոց։

Էլեկտրական հոսանքի օգտագործումը թույլ է տալիս վիրաբույժներին ավելացնել տարածությունն ուռուցքի շուրջ, որպեսզի հնարավոր լինի հեռացնել այն։ Թագավորական քոլեջի հիվանդանոցը հայտ է ներկայացրել Nanoknife-ի օգտագործման լիցենզիա ստանալու համար եւ վիրահատությունն իրականացրել է Առողջապահության ազգային ծառայությունում։

Ջորջն աշխարհում ամենաերիտասարդ մարդն է, որը նման միջամտության է ենթարկվել, եւ առաջին երեխան Մեծ Բրիտանիայում, որը լյարդի բուժում է ստացել Nanoknife-ի օգնությամբ, տեղեկացրել է Cancer Research UK-ը։



© NEWS.am Medicine