21:41 25 դեկտեմբերի, 2013McDonald’s-ի աշխատակիցների կայքում տեղադրված հրապարակումը նախազգուշացնում է աշխատակիցներին շատ ֆաստֆուդ չուտել, այդ թվում «ոսկե կամարով» նշվածները:
«ֆաստֆուդը արագ է պատրասատվում, դա տնային սննդի հարաբերականորեն էժան եւ հասանելի այրընտրանք են,- ասվում է հրապարակումներից մեկում,-չնայած դրանք շատ խնայողական են եւ հարմար ամբողջ օրը աշխատանքի վայրում գտնվողների համար, այնուամենայնիվ ֆաստֆուդը պարունակում է կալորիաների, ճարպերի, հագեցած ճարպերի, շաքարի եւ աղի բարձր մակարդակ, եւ մարդիկ կարող են շատ արագ գիրանալ նրանցից »:
Մեկնաբանություններից մեկը մեղադրում է McDonald’s-ի կարտոֆիլ-ֆրին, բուրգերը եւ կոլան՝ դրանք անվանելով «անառողջ ընտրություն»:
«Կերեք այնպիսի վայրերում, որտեղ առողջության պահպանման համար ճաշացանկում կան շատ աղցաններ, ապուրներ ե բանջարեղեն»,- խորհուրդ է տալիս կայքը:
Կայքում նաեւ ասվում է, որ բարձր զարկերակային ճնշումով, շաքարախտով եւ սիրտ-անոթային հիվանդություններով մարդիկ պետք է շատ զգույշ լինեն արագ սննդի ընտրության մեջ՝ նրանում ճարպերի, աղի եւ շաքարի բարձր պարունակության պատճառով:
McDonald’s-ը բողոքարկեց հայտարարությունը, մեկնաբանելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում գոյություն ունի ավելի առողջ սննդի եւ ընպելիքների ճաշացանկ, ինչպես օրինակ՝ ձուն եւ մրգային հյութերը:
McDonald’s-ի գլխավոր տնօրեն Դոն Թոմսոնը մայիսին տեղի ունեցած բաժնետերերի հանդիպման ժամանակ պաշտպանում էր ընկերության սնունդը՝ ասելով. «Մենք անառողջ սնունդ չենք վաճառում»: