10:01 18 հունվարի, 2025Ի՞նչ է քաղցկեղը
«Քաղցկեղ» անվանումը բնորոշ է 100-ից ավելի տարբեր հիվանդությունների, սակայն դրանց բոլորի ընդհանուր բնութագիրը հետևյալն է. քաղցկեղ առաջանում է այն ժամանակ, երբ մարմնի որևէ հատվածում անկանոն կերպով սկսում են բազմանալ ոչ նորմալ բջիջներ: Վերջիններիս բազմացումն էապես տարբերվում է նորմալ բջիջների կանոնավոր աճից, քանի որ դրանք, իրենց կյանքի շրջափուլն ավարտելու և մահանալու փոխարեն, շարունակում են բազմանալ և ձևավորել նոր ախտաբանական բջիջներ՝ ներաճելով նաև այլ հյուսվածքների մեջ։1
Բջիջները նորմալից փոխակերպվում են ոչ նորմալի և սեփական ԴՆԹ-ի վնասման հետևանքով դառնում են քաղցկեղածին։ Երբ առողջ բջիջներում վնասվում է ԴՆԹ- ն, այդ բջիջները վերականգնում են վնասը կամ մահանում, մինչդեռ քաղցկեղածին բջիջներում ԴՆԹ-ն մնում է վնասված, չի նորոգվում, և, մահանալու փոխարեն, սկսում են վերարտադրվել նույն վնասված ԴՆԹ-ով ոչ նորմալ բջիջներ։ Չնայած վնասված ԴՆԹ-ն հնարավոր է նաև ժառանգել, սակայն վնասների մեծ մասը տեղի է ունենում բջիջների վերարտադրության ընթացքում կամ պայմանավորված է շրջակա միջավայրի գործոններով:
Ախտաբանական բջիջները հաճախ ձևավորում են գոյացություն կամ ուռուցք (թեև դրանցից ոչ բոլորն են քաղցկեղային), իսկ ախտորոշված քաղցկեղն անվանում են այն օրգանի անունով, որտեղ սկիզբ է առել ուռուցքը: Թեև բոլոր քաղցկեղներն առաջանում են նույն կերպ՝ ոչ նորմալ բջիջների անկանոն աճի հետևանքով, սակայն քաղցկեղի տեսակները միանգամայն տարբեր են և պահանջում են բուժման չափազանց տարբեր մոտեցումներ:

Նկար 1. Կրծքագեղձի քաղցկեղի բջիջ. Էլէկտրոնային նկար
Իսկ ի՞նչ է կրծքագեղձի քաղցկեղը
Կնոջ կրծքագեղձը բաղկացած է
Կրծքագեղձում հիմնականում քաղցկեղը զարգանում է
Քաղցկեղի տարածման եղանակներից հիմնականը ավշային համակարգով է, երբ ավիշն ավշային անոթներով հեռանում է կրծքագեղձից։ Նույն ճանապարհով կարող են տեղափոխվել քաղցկեղային բջիջները՝ ընթացքում կուտակվելով ավշային հանգույցներում, մինչդեռ արյունատար համակարգով դրանք հասնում են հեռավոր այլ օրգաններ։

Նկար 2. Կրծքագեղձի կառուցվածքը
Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները
Ռիսկի գործոն է համարվում այն ամենը, ինչն ազդում է կրծքագեղձի քաղցկեղ ունենալու հավանականության վրա, սակայն մեկ կամ միաժամանակ մի քանի ռիսկի գործոնների առկայությունը դեռևս չի նշանակում, որ կինն անկասկած պետք է հիվանդանա այդ հիվանդությամբ: Ավելին, կրծքագեղձի քաղցկեղը կարող է զարգանալ առանց որևէ ռիսկի գործոնի առկայության։3
Ռիսկի գործոնները տարբեր բնույթի են՝
Բազմաթիվ հետազոտություններով բացահայտվել են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող ռիսկի գործոնները: Դրանք են.
Կան ռիսկի գործոններ, որոնց վրա հնարավոր է ազդել, օրինակ՝ նստակյաց կենսակերպը, ալկոհոլի չարաշահումը և ճարպակալումը: Պահպանելով առողջ ապրելակերպ՝ հնարավոր է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը:

Գրականություն