Լազերային քարափշրման առավելությունները. Պարզաբանում են «Նաիրի» ԲԿ մասնագետները

21:22   20 հունվարի, 2025

«Նաիրի» բժշկական կենտրոնում երիկամի քարի լազերային փշրում է իրականացվում։ Տարեց կինը միզաքարային հիվանդություն ունի։ Մինչև լազերային քարափշրումը կինը «Նաիրի» ԲԿ-ում բուժման մի քանի փուլ է անցել։

Շվեյցարական EMS (Իէմէս) ֆիրմայի հոլմիումական լազեր սարքով է իրականացվում քարափշրումը, որն արդեն մոտ կես տարի հաջողությամբ կիրառվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Այն համարվում է ուրոլոգիայի ժամանակակից սարքավորումներից մեկը՝ երիկամների, միզածորանի և միզապարկի քարերի մանրացման ու հեռացման համար։ Այս սարքով հեռացվում են բոլոր տեսակի քարերը՝ անկախ դրանց կարծրությունից, չափից ու տեղակայման վայրից։ Սարքը մանրացնում է նույնիսկ ամենակարծր քարերը՝ դրանք վերածելով փոշու։ Բուժումն իրականացվում է արագ, անվտանգ և արդյունավետ։

Ինչպե՞ս է իրականացվում լազերային քարափշրումը «Նաիրի» բժշկական կենտրոնում, դիտեք մեր տեսանյութում։



© NEWS.am Medicine