11:30 26 հունվարի, 2025Ալաբամայի բնակչուհի Թոուանա Լունին հատել է կարևոր սահմանագիծը և դարձել խոզի օրգանների փոխպատվաստմամբ ամենաերկար ապրած մարդը` մնալով առողջ և եռանդուն իր նոր երիկամի շնորհիվ, որը պահպանվել է 61 օր, հայտնում է Associated Press-ը:
Միայն չորս այլ ամերիկացիների է փորձի ընթացքում գենետիկորեն ձևափոխված խոզի օրգաններ փոխպատվաստվել՝ երկու սիրտ և երկու երիկամ, և դրանցից ոչ մեկը չի գոյատևել երկու ամսից ավելի:
Լանգոնում Նյու-Յորքի համալսարանի բժշկական կենտրոնի բժիշկ Ռոբերտ Մոնտգոմերին, որը ղեկավարել է Լունիի փոխպատվաստումը, Լունիի երիկամների աշխատանքը «բացարձակ նորմալ» է անվանել։
Բժիշկները հույս ունեն, որ նա կկարողանա հեռանալ Նյու Յորքից, որտեղ ժամանակավորապես ապրում է հետփոխպատվաստման հետազոտման համար, և մոտ մեկ ամսից կվերադառնա Ալաբամա նահանգի Գադսդեն քաղաքի իր տունը:
Գիտնականները գենետիկորեն փոխում են խոզերին, որպեսզի դրանց օրգաններն ավելի նման լինեն մարդկանց օրգաններին՝ փորձելով լուծել փոխպատվաստման համար պիտանի օրգանների սուր պակասի խնդիրը:
Ավելի քան 100․000 մարդ ԱՄՆ-ում փոխպատվաստման ցուցակում է, նրանցից շատերը երիկամի փոխպատվաստման կարիք ունեն, իսկ հազարավոր մարդիկ մահանում են սպասելով: Խոզերի օրգանների փոխպատվաստումը մինչև այժմ կատարվել է «գթասիրտ օգտագործման» շրջանակում, փորձարկումներ, որոնք Սննդի և դեղերի վարչությունը թույլ է տալիս միայն հատուկ դեպքերում այն մարդկանց համար, որոնք այլ հնարավորություն չունեն: