ԱՄՆ-ում երկար տարիների ընթացքում առաջին անգամ հավանություն են տվել ափիոնային ծագում չունեցող ցավազրկող դեղամիջոցին

15:28   1 փետրվարի, 2025

ԱՄՆ դեղերի եւ սննդամթերքի վերահսկման վարչությունը (FDA) հավանություն է տվել Journavx-ին, նոր ցավազրկող դեղամիջոց, որը կախվածություն չի առաջացնում՝ կապված այնպիսի դեղորայքների հետ, ինչպիսին են վիկոդինը եւ օկսիոնտինը։

Vertex Pharmaceuticals ընկերության ստեղծած նոր դեղահաբը նախատեսված է կարճատեւ ցավազրկման համար վիրահատությունից կամ վնասվածքից հետո, տեղեկացրել է Associated Press-ը։

Թեեւ դեղամիջոցը ափիոնի հիման վրա ստեղծված դեղերի եւ անդեղատմոս այնպիսի ցավազրկողների երկար սպասված այլընտրանքն է, ինչպիսին է իբուպրոֆենը, հետազոտությունները ցույց են տալիս, որ դրա արդյունավետությունը համեստ է ափիոնազգիներով բուժման ստանդարտ մեթոդների համեմատ։

Ի տարբերություն ափիոնազգիների, որոնք կապվում են ուղեղի ռեցեպտորների հետ, որպեսզի նվազեցնեն ցավը, բայց հաճախ հանգեցնում են կախվածության, Journavx-ն այլ կերպ է աշխատում։ Դեղամիջոցն արգելակում է որոշակի սպիտակուցներ, որոնք ցավի ազդանշաններ են առաջացնում, մինչեւ դրանց ուղեղին հասնելը։

Ոտնաթաթերի եւ որովայնի խոռոչի վիրահատությունների ենթարկված եւ Journavx ընդունած ավելի քան 870 պացիենտի հետազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը ավելի շատ է մեղմել ցավը, քան դատարկահաբը, բայց այնքան էլ արդյունավետ չէր, որքան ափիոնազգիների եւ ացետամինոֆենի սովորական համադրումը։

Journavx-ում նշվել է մեկ հաբի գինը 15,50 դոլար սովորական ափիոնազգիների համեմատ, որոնք արժեն 1 դոլար կամ ավելի պակաս։

Տեղեկացվել է կողմնակի ազդեցությունների մասին՝ սրտխառնոց, փորկապություն, քոր, ցան եւ գլխացավ, բայց կախվածության վտանգ չի հայտնաբերվել։



© NEWS.am Medicine