Քնի մեջ օբստրուկտիվ ափնոեի համախտանիշը կարող է ավելացնել Պարկինսոնի հիվանդության հավանականությունը. American Academy of Neurology

14:22   6 մարտի, 2025

American Academy of Neurology ամսագրում հրապարակված նոր նախնական հետազոտությունը ցույց է տալիս, որ քնի մեջ օբստրուկտիվ ափնոեի համախտանիշը կարող է մեծացնել Պարկինսոնի հիվանդության հավանականությունը:

Միաժամանակ, գիտնականների խոսքով, հիվանդության արագ բուժումը կարող է օգնել պացիենտներին պաշտպանել իրենց:

Քնի մեջ ափնոեն առաջանում է այն ժամանակ, երբ վերին շնչուղիները խցանվում են, ինչի հետեւանքով շնչառությունը կանգ է առնում եւ նորից սկսվում քնի ժամանակ: Բայց գոյություն ունեցող թերապիայի օգնությամբ սեղմված օդը դիմակի միջոցով ապահովում է, որպեսզի  շնչուղիները բաց մնան:

Գիտնականներն ուսումնասիրել են Պարկինսոնի հիվանդության դեպքերը միլիոնավոր վետերանների մոտ, որոնք ունեն քնի մեջ ափնոե եւ առանց դրա, նրանց տարիքը, սեռը եւ առողջական գործոնները, օրինակ՝ ծխելը, եւ պարզել են, որ քնի մեջ օբստրուկտիվ ափնոե ունեցող պացիենտների մոտ հինգ տարվա ընթացքում զգալիորեն ավելի մեծ է եղել Պարկինսոնի հիվանդության հավանականությունը:

Բայց արդյունքները նաեւ ցույց են տվել, որ ախտորոշումից հետո սարքի օգնությամբ երկու բուժումն օգնել է նվազեցնել այդ հավանականությունը:

Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ ավելի երկար ժամանակահատվածում քնի մեջ ափնոեի եւ Պարկինսոնի հիվանդության միջեւ կապն ուսումնասիրելու համար:

ԱՄՆ-ում քնի մեջ ափնոեով տառապում է մոտ 30 մլն մարդ, բայց միայն 6 միլիոնի մոտ է ախտորոշված այդ հիվանդությունը։



© NEWS.am Medicine