12:15 8 մարտի, 2025Նովոսիբիրսկի պետական համալսարանի եւ ՌԳԱ Նովոսիբիրսկի Ն.Ն. Վորոժցովի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի հետազոտողները օտարերկրյա գործընկերների հետ համատեղ ապացուցել են բարձր հակաքաղցկեղային ակտիվությամբ քիմիական միացություն, որի կազմի մեջ մտնում են կատիոնային հակամիկրոբային պեպտիդներ, տեղեկացրել է AK&M-ն։ Հեռանկարում այն կարող է դառնալ հիմք նոր արդյունավետ հակաուռուցքային դեղամիջոցի հիմքը։
Քաղցկեղի բուժման հիմնական ձեւը մնում է քիմիաթերապիան։ Սակայն լուրջ կողմնակի ազդեցությունները, որոնք բնորոշ են քիմիաթերապիային, ինչպես նաեւ քաղցկեղի բջիջների՝ մի շարք մեխանիզմների օգնությամբ դեղերի ազդեցությունից խուսափելու ունակությունը լուրջ խոչընդոտ է։ Ուստի գիտնականները շարունակում են օնկոլոգիական հիվանդությունների բուժման նոր մեթոդների ակտիվ որոնումները։ Հեռանկարային ուղղություններից մեկը պեպտիդային թերապիան է։
Մինչ այժմ կատիոնային հակամանրէային պեպտիդները, որոնք նաեւ կոչվում են տիրոջ պաշտպանական պեպտիդներ, կենսաակտիվ մոլեկուլի հետ համատեղ լավ արդյունքներ են ցույց տվել հակամանրէային դեղամիջոցների ստեղծման գործում: Պարզվել է նաեւ, որ որոշ պեպտիդներ հատուկ ճանաչում եւ կապում են ուռուցքային բջիջների մեմբրանի սպիտակուցներին՝ գործադրելով հակաուռուցքային ազդեցություն։ Հենց այս հատկությունն են օգտագործել նովոսիբիրսկցի գիտնականներն իրենց հետազոտություններում:
«Աշխատանքը բավական երկար է տեւել՝ երեք-չորս տարի։ Բայց արդյունքում մենք կարողացանք ցույց տալ միացության բարձր ակտիվությունը ուռուցքային բջիջների կուլտուրաներում: Բացի այդ, մենք կարողացանք ուսումնասիրել դրա գործողության մեխանիզմները մոլեկուլային մակարդակում՝ այսօր սա նախապայման է համաշխարհային մակարդակով ցանկացած նոր հակաքաղցկեղային դեղամիջոցի գրանցման համար»,- պատմել է հետազոտության մասնակիցներից մեկը՝ Նովոսիբրիսկի պետական համալսարանի բժշկության եւ հոգեբանության ամբիոնի վարիչ, ՌԳԱ թղթակից-անդամ Անդրեյ Պոկրովսկին։
«Արդյունքում՝ ստացված միացությունն ապահովել է մեկ նյութի նպատակային առաքում, որը ԴՆԹ-ին վնաս է պատճառում, եւ երկրորդ նյութը, որը կանխում է ռեպարացիան: Այսպիսով, հնարավոր է հասնել ծրագրավորված բջիջների վերացման ուռուցքային հյուսվածքներում: Հասկանալի է, որ այս փուլում մենք չենք խոսում դեղամիջոցի մասին, միացությունը պետք է անցնի նախակլինիկական եւ կլինիկական փորձարկումների երկար ճանապարհ, բայց աշխատանքի այս հատվածը դուրս է այս ուսումնասիրությունն իրականացնող թիմի իրավասություններից եւ հնարավորություններից», - նշել է գիտնականը։
Հետազոտությունն իրականացվել է պեպտիդային քաղցկեղի թերապիայի որոնման միջազգային նախագծի շրջանակում: Ռուս արտադրողների շրջանում այս տեսակի միացությունների նկատմամբ հետաքրքրությունը դեռեւս այնքան էլ մեծ չէ. ներկայում մեր երկրում այն դեղերի արտադրությունը, որի գործողությունը հիմնված է պեպտիդների վրա, գործնականում զարգացած չէ: Սակայն համաշխարհային մասշտաբով այս ոլորտն արագ զարգանում է: