Շաքարի փոխարինիչները մեծացնում են ուղեղի՝ ախորժակը կարգավորող հատվածի ակտիվությունը. Naturе

16:23   27 մարտի, 2025

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ արհեստական ​​քաղցրացուցիչ սուկրալոզը մեծացնում է ախորժակը և մարմնի քաշը կարգավորող ուղեղի հատվածի՝ հիպոթալամուսի ակտիվությունը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism բժշկագիտական  հանդեսում։

Փորձի ընթացքում 75 մասնակցի առաջարկվել է երկու տեսակի ըմպելիք՝ սովորական շաքարով քաղցրացված ջուր և սուկրալոզա:

Սուկրալոզը արհեստական ​​քաղցրացուցիչ է, որը 400-600 անգամ ավելի քաղցր է, քան սախարոզան (բուսաշաքարը): Այն լայնորեն կիրառվում է սննդի արտադրության մեջ։

Ըմպելիքները խմելուց առաջ և հետո կամավորները ենթարկվել են ուղեղի ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրության (fMRI), արյան նմուշներ հանձնել և հայտնել, թե որքանով քաղց են զգում:

Արդյունքները ցույց են տվել, որ սուկրալոզը մեծացնում է քաղցը և ակտիվությունը հիպոթալամուսում՝ ուղեղի մի հատվածում, որն առանցքային դեր է խաղում ուտելու վարքը վերահսկելու գործում: Այս ազդեցությունը հատկապես ընդգծված է եղել ճարպակալելու հակում ունեցող մարդկանց շրջանում։

Գիտնականների կարծիքով՝ սուկրալոզան «շփոթեցնում է ուղեղը»՝ քաղցրության զգացում ապահովելով՝ առանց ակնկալվող էներգետիկ արժեքի։

Հետազոտողները հաստատել են նաև, որ շաքարի օգտագործումը հանգեցրել է արյան մեջ հորմոնների և դրանք կարգավորող հորմոնների մակարդակի, ներառյալ ինսուլինը և գլյուկագոնի նման պեպտիդ 1-ի (GLP-1) բարձրացմանը:

Սուկրալոզը նման ազդեցություն չի ունեցել:

«Օրգանիզմն օգտագործում է այս հորմոնները, որպեսզի ուղեղին հուշի կալորիաների սպառման մասին և նվազեցնի քաղցի զգացումը», -ասում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին աընթեր Քեկի բժշկական դպրոցի էնդոկրինոլոգիայի և շաքարախտի բաժանմունքի համատնօրենը Քեթլին Ալաննա Փեյջը:



© NEWS.am Medicine