Ինչպես անցյալի դասերը դարձան ապագայի ուղեցույց. Գևորգ Աբգարյանի «Չմոռացած պատմեմ» գրքի շնորհանդեսը

13:52   12 ապրիլի, 2025

Աշխարհահռչակ բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Աբգարյանն ինքնակենսագրականի՝ նոր հրատարակված «Չմոռացած պատմեմ» գիրքն է մակագրում։ Հավաքվածների մեծ մասը նրան ճանաչում է որպես ֆանտաստիկ բժշկի, հայրենասերի ու մեծ սրտով մարդու։ Սակայն քչերը գիտեն նրա կյանքի պատմությունը։ Իսկ պատմելու  շատ բան կա։

«Իմ անցած կյանքը հետաքրքիր կյանք կարող է լինել ու ուղեցույց երիտասարդ սերունդների համար։ Ես բազմաթիվ անգամ կարդացել եմ գիրքն ու ամեն անգամ կարդալուց հուզվում եմ, աչքերս արցունք են լցվում», – ասում է հեղինակը։

Մանրամասները՝ տեսանյութում։



© NEWS.am Medicine