Բիոպենը թույլ կտա վիրաբույժներին նոր ոսկր ստեղծել

17:52   26 դեկտեմբերի, 2013

Բիոպենը  վնասված եւ հիվանդ ոսկրերի վերականգնման համար անհրաժեշտ ցողունային բջիջներ եւ աճի գործոններ պարունակող նյութ է, որը ներկա ժամանակում մշակվում է Մելբուրնում , Ավստրալիայի Սուրբ Վիսենտի եւ Վոլլոնգոնգի  համալսարանների կողմից, եւ  հետագա հինգ տարիների ընթացքում  այն կփորձարկվի մարդկանց վրա:

Սարքն աշխատում է նոր հյուսվածքների 3D տպագրության նման: Բջիջները խառնվում են ջրիմուռների քամվածքի հետ եւ ծածկվում պաշտպանիչ գելով, հաղորդում է New York Post-ը.

Բիոպենում  համատեղվում են երկու շարք նյութեր, եւ բժիշկն այն օգտագործում է հիվանդի ոսկրի վնասված հատվածը «լցնելու»  համար:

Սարքավորմանն ամրացված ուլտրամանուշակագույն լույսը չորացնում է այդ խառնուրդը բաշխումից հետո, ինչը թույլ է տալիս նրան ամրանալ՝այդ եղանակով կառուցելով նոր ոսկրի 3D հիմքը:

Գիտական էլեկտրոսարքավորումների առաջատար փորձի Համալսարանական Կենտրոնի ավստրալիական հետազոտական խորհուրդը այդ սարքավորման պատենտ շնորհեց Սուրբ Վիսենտի հիվանդանոցին , որտեղ պրոֆեսոր Պիտեր Չունգը կշարունակի կլինիկական փորձարկումներում կիրառվող բջջային նյութի ստացման հետազոտությունները:

Ինչպես արդեն ցույց է տրվել, այդ «թանաքով» 3D  տպիչները լիցքավորելու դեպքում կենդանիների մոտ կարելի է աճառ աճեցնել:



© NEWS.am Medicine